Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար

Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Համայնքներու Բաժանմունքի նախաձեռնությամբ իրակացվում է «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար» նախագիծը, որի նպատակն է հիմնարար հումանիտար և գիտական տեքստերը հասանելի դարձնել հայերեն թարգմանությամբ: Նախագիծը համակարգում է «ԱՐԻ գրականության հիմնադրամը»:
Նախագծի շրջանակներում հայերեն թարգմանությամբ լույս կտեսնեն 20րդ և 21րդ դարի համաշխարհային ակնառու հեղինակների կողմից հեղինակած հումանիտար և հասարակագիտական մի շարք կարևորագույն աշխատություններ, որոնք նախկինում չեն եղել թարգմանված հայերեն։ Գրքերը կթարգմանվեն արևելահայերեն կամ արևմտահայերեն։ Թարգմանությունները մասնավորապես օգտակար կլինեն գիտնականներին և ուսանողներին՝ Հայաստանում մտաւորական տրամասումների (դիսկուրս) զարգացումը խթանելու միտումով:
Նախագիծը նաև կնպաստի հայերեն լեզվի զարգացմանը, նոր եզրութաբանական բառարանի ներդրմանը, ինչպես նաև որակավորված թարգմանիչների խմբի ընդլայնմանը:
Այս փուլում մատենաշարով արդեն լույս են տեսել հետևյալ գրքերի թարգմանությունները՝
- Ջորջօ Ագամբէն, «Մնացորդք Աւշուիցի: Արխիւը եւ վկան» (Giorgio Agamben, Quel che resta di Auschwitz. L’archivio e il testimone (Homo sacer III), Ակտուալ արվեստ հրատարակչություն, 2020
- Յուրգեն Հաբերմաս, «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը» (Jürgen Habermas, Strukturwandel der Öffentlichkeit), Անկյունաքար հրատարակչրություն 2021
- Ալան Բադիու, «Դարը» (Alain Badiou, Le Siècle), Նյումեգ հրատարակչություն, 2021
- Միշել Ֆուկո, «Գիտելիքի հնագիտությունը» (Michel Foucault, L’archéologie du savoir), Զանգակ հրատարակչություն, 2022
- Ժան-Ֆրանսուա Լիոտար, «Հետարդիական կացություն: Հեթանոսության դասեր։ Պատասխան հարցին, թե ի՞նչ է հետարդիությունը։» (Jean-Francois Lyotard, La condition postmoderne; Instructions Païennes et Le Postmoderne expliqué aux enfants)
Մինչև 2022 թվականի վերջը և 2023 թվականի սկիզբը լույս կտեսնեն հետևյալ գրքերը՝
- Անտոնիո Գրամշի, «Բանտային տետրեր» (Antonio Gramsci, Quaderni del carcere)
- Հաննա Արենդթ, «Ամբողջատիրության ակունքները» աշխատանքային վերնագիր (Hannah Arendt, The Origins of Totalitarianism)
- Ջուդիթ Բաթլեր, Էռնեստո Լակլաու, Սլավոյ Ժիժեկ, Դիպվածականություն, գերիշխանություն, միեղինություն. ժամանակակից տրամախոսույունից ահյակից» աշխատանքային վերնագիր (Judith Butler, Ernesto Laclau and Slavoj Zizek, Contingency, Hegemony, Universality: Contemporary Dialogues on the Left)
- Սիմոն դը Բովուար, «Երկրորդ սեռը» (Simone de Beauvoir, Le deuxième sexe
- Եդուարդ Սաիդ, «Արեւելաբանութիւն» (Edward Said, Orientalism)
Գրքերի ընտության համար ձևավորվել է խորհրդատվական հանձնախումբ, որի անդամներն են՝
- Շուշան Ավագյան` գրական թարգմանիչ և դասախոս, Հայաստանի ամերիկյան համալսարանի Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի Թարգմանական վկայագիր ծրագրի դասախոս
- Վարդան Ազատյան` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա՝ դասախոս, դոցենտ; Ժամանակակից արվեստի ինստիտուտ; Հայաստանի` Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ՝ տնօրեն
- Հակոբ Կուլուջյան` ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի (Լոս Անջելեսի), Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթի ֆակուլտետի հայագիտության դասախոս
- Սմբատ Հովհաննիսյան` Երևանի պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու
- Արմինե Իշխանյան` Մեծ Բրիտանիայի Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի պռոֆեսորի օգնական, մագիստրատուրայի սոցիալական քաղաքայանության և զարգացման ծրագրերի ղեկավար
- Ռեյմոնդ Գևորգյան` Ֆրանսիայի աշխարհաքաղաքականության ինստիտուտի հետազոտությունների ղեկավար, Փարիզի համալսարան, Սեն Դենի
- Արտաշես Մարկոսյան` Ստամբուլի «Արաս» հրատարակչության նախկին գլխավոր խմբագիր
- Արա Սանջյան՝ Միչիգանի համալսարանի (Դիրբոռն) Հայաստանի և Միջին Արևելքի պատմության դասախոս, հայկական հետազոտությունների կենտրոնի տնօրեն