Պարոն Կարոյանը ներկայացրեց Ֆուկոյի աշխատությունը և այն դժվարությունները որոնց նա առնչվել է թարգմանության ընթացքում և թե ինչպես է կարողացել հաղթահարել դրանք, ինչ լուծումներ է գտել։ Նա նաև բացատրեց հղացքների իր ընտրությունը և նորերը ստեղծելու անհրաժեշտությունը։ Հղացքների շուրջ ծավալվեց հետաքրքիր քննարկում։
Համագործակցությունը ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հետ կլինի շարունակական ու հաջորդ հանդիպումներին կընդգրկվեն նաև ուսանողներ և դասախոսներ փիլիսոփայության, լրագրության և այլ հումանիտար գիտությունների ֆակուլտետներից և կքննարկվեն մատենաշարով հրատարակված նաև մյուս գրքերը։