ԱՐԻ գրականության հիմնադրամի նպատակն է զարգացնել Հայաստանի գրական և հրատարակչական ոլորտները և տարածել հայ գրականությունը ամբողջ աշխարհում։
ԱՐԻ գրականության հիմնադրամի նպատակն է զարգացնել Հայաստանի գրական և հրատարակչական ոլորտները և տարածել հայ գրականությունը ամբողջ աշխարհում։
2017 թվականից ի վեր ԱՐԻ գրականության հիմնադրամը Հայաստանում եզակի մշակութային հասարակական կազմակերպություն է, որը նպաստում է հայ հեղինակների ճանաչելիությանը ամբողջ աշխարհում: Հիմնադրված գրական գործակալ Արևիկ Աշխարոյանի կողմից, ով ավելի քան 5 տարի աշխատում է հայ գրողների համաշխարհային ճանաչելիության ուղղությամբ՝ կազմակերպությունը եկել է լրացնելու հայ գրականության տարածման ծրագրերի բացերը:
ԱՐԻ-ն հիմնադրվել և սկսել է իր գործունեությունը մեկ փոքր նախագծի իրականացմամբ, որը ներառում էր ամերիկացի գրողների և 10 երիտասարդ գրողների հյուրընկալություն Հայաստանում՝ վերապատրաստման և երկխոսության հաստատման համար։
«Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբար ծրագրի մեկնարկ։
«Գրեք Հայաստանում» ծրագրի ավելի քան 5 մեկնարկ, որին մասնակցել են 50 երիտասարդ գրողներ 5 երկրներից, որոնք վերապատրաստվել և ներգրավվել են գրականության, քաղաքականության և գլոբալիզացիայի շուրջ երկխոսության մեջ։
Մոտ 4 նոր նախագիծ իրականացման փուլում են, այդ թվում՝ ARI Press-ը և ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա»-ի կողմից ֆինանսավորվող միջազգային նախագծեր։ Երկարամյա համագործակցությունների հաստատում Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ։
ԱՐԻ-ն կազմակերպել և/կամ մասնակցել է ավելի քան 40 միջազգային գրահրատարակչական միջոցառումների 10 երկրներում, 4 մայրցամաքներում։
Հուսալի նախագծային գործընկեր աշխարհի ավելի քան 3000 միջազգային գործընկերների, հրատարակիչների և մշակութային կազմակերպությունների համար։
«Զուգահեռներ» գրականության միջազգային փառատոնի մեկնարկ
Միջազգային կազմակերպություններում տասը տարիների աշխատանքից հետո, Արևիկ Աշխարոյանը տեղափոխվեց հրատարակչական ոլորտ՝ իրականացնելով գրական ծրագրեր և ապահովելով հայ ժամանակակից գրականության առաջխաղացումը։
Ծրագրերի ղեկավար և թարգմանիչ Լիանա Շիրոյանը հիմնադրամի նախագծերի զարգացման և համակարգման, կազմակերպության ֆինանսական և վարչական պատասխանատուն է։
Արմինե Նալբանդյանը հանրային քաղաքականության մասնագետ է։ Վերջին տասը տարիներին աշխատել է պետական և հասարակական կազմակերպություններում՝ որպես սոցիալական քաղաքականության և տնտեսական զարգացման ռազմավարության հարցերի խորհրդատու:
Յանա Գենովան անկախ մշակութային ծրագրերի, մշակութային քաղաքականության նախաձեռնությունների և ԵՄ մշակութային ծրագրերի միջազգային խորհրդատու է։
Էմմա Հաուսը միջազգային հրատարակչական խորհրդատու է՝ մասնագիտացած միջոցառումների կազմակերպման և կառավարման, հետազոտությունների իրականացման և զեկույցների պատրաստման, միջազգային բիզնեսի զարգացման և մենթորության ոլորտներում:
Նաթիա Միքելաձե-Բասոլիանին մրցանակակիր թարգմանիչ է և մշակութային մենեջեր:
Լուսինե Քասարջյանը Հայաստանում ներդրումներ կատարող, գործող կամ գործարկող ընկերություններին ծառայություններ առաջարկող «Սենսյան» խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրենն է։
Որպես LEMA Collective Ltd.-ի հիմնադիր՝ Անի Աթամյանը գործունեությունն ուղղված է բիզնեսներին օգնելուն՝ բեկումնային նորարարությունը կայուն աճի վերածելու համար։
Ալան Նավառան արվեստագետ է` արվեստի ու պատկերավոր մշակույթի ասպարեզներում համապարփակ միջազգային փորձով:
Նրա բազմաթիվ նախագծերից մեկը Լոնդոնի Գրքի ցուցահանդեսի հայկական տաղավարն էր՝ հիմնված նրա այն գաղափարի վրա, որ Սփյուռքի և Հայաստանի հրատարակիչները, հեղինակները, գրողները և գրավաճառները պետք է հանդես գան մեկ միասնական տաղավարում:
Քրիստոֆեր Աթամյանը նյույորքաբնակ գրող, կինոռեժիսոր, թարգմանիչ և խմբագիր է:
Ալեքսիսը համահիմնադրել է Hyestart-ը՝ հասարակական կազմակերպություն, որն աջակցում է Հայաստանում և հարևան երկրներում մշակութային ժողովրդավարությանը: