ՄԵՐ ՄԱՍԻՆ

«ԱՐԻ գրականության հիմնադրամը», հիմնադրված 2017 թվականին, իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում գրաշուկայի զարգացմանը, ստեղծագրության և ընթերցանության խթանմանը, ինչպես նաև հայ գրականության և մշակույթի միջազգային առաջխաղացմանը:

«ԱՐԻ գրականության հիմանդրամի» նպատակն է ստեղծել միջմշակութային երկխոսություն, որը կնպաստի գրականության դերի բարձրացմանը տարածաշրջանում՝ դարձնելով Հայաստանը միջազգային գրական հարթակների ակտիվ գործընկեր: 

Տեսլական

Հայ հեղինակների գրքերն ամբողջ աշխարհի ընթերցողների գրապահարններում։

Առաքելություն

Զարգացնել և տարածել հայկական գրական տաղանդն ամբողջ աշխարհում։

Նպատականեր

աջակցել տեղական գրաշուկայի ենթակառույցների զարգացմանը;

հայտնաբերել, աջակցել և առաջ տանել երիտասարդ գրողներին;

զարգացնել ակտիվ և պահանջկոտ ընթերցողների սերունդ;

ստեղծել գործընկերների միջազգային ցանց, հաստատել ակտիվ համագործակցություն։