2022-ին ԱՐԻ գրականության հիմնադրամը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի համագործակցությամբ իրականացրեց երկու հաջողված նախագիծ, որոնցից մեկը «Մի կտոր խաղաղություն» խորագրով «Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարն էր։ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից ժամանած երիտասարդ գրողներ հյուրընկալվեցին Դիլիջան քաղաքում՝ մասնակցելու մեկշաբաթյա ստեղծագրության ճամբարին։
«Մշակութային դիվանագիտության ուժը․ գրականություն առանց սահմանների» ծրագիրը իրագործվել է ԱՐԻ գրականության հիմնադրամի կողմից և ֆինանսավորվել է Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից։ Այն «Գրենք Հայաստանում» ստեղծագրության ճամբարի առցանց տարբերակն էր, որին մասնակցում էին հայ և թուրք երիտասարդ գրողներ։