Ռուբեն Ֆիլյան «Անծանոթ ինքնակենսագրություն»
Ռուբեն Ֆիլյանը ծնվել է 1952թ-ին Երևանում, ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։
Նրա առաջին գիրքը՝ «Անծանոթ ինքնակենսագրություն» լույս է տեսել 1980թ-ին։ 70-ականների վերջերին Ռուբեն Ֆիլյանին հաջողվում է դուրս գալ Սովետական Հայաստանից։ Նա մեկնում է Ֆրանսիա, ապա ճամփորդում է, Միջերկրականի ափով, ապա Եգիպտոս, Հորդանան, այնուհետև հաստատվում է Հնդկաստանի Գոա նահանգում, որտեղ դասավանդում է յոգա, կարատե, երաժշտություն, արևելյան փիլիսոփայություն։ Ռուբեն Ֆիլյանի կյանքը ընդհատվում է 1983թ-ի հունվարի 6-ին։
1992 թվականին լույս է տեսնում Ռուբեն Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» գիրքը, որտեղ ընդգրկված են «Քո երկրի դեսպան»–ը համանուն վեպը, պատմվածքներ, հեքիաթներ։ 2022թ․ ԱՐԻ հրատարակչությամբ լույս է տեսնում վերոնշյալ գրքի ամբողջական տարբերակը, իսկ 2024 թվականին լույս է տեսնում «Անծանոթ ինքնակենսագրություն» գրքի նոր հրատարակությունը։
«Անծանոթ ինքնակենսագրություն»
«Անծանոթ ինքնակենսագրությունում» կարծես մեզ հնածանոթ անսովորի մեջ ենք, որին հեքիաթ էինք կոչում – ուր հեքիաթ չեն պատմում նրա համար, որ հեքիաթ է, պատմում են, որ վստահ լինենք՝ հեքիաթ է. որպեսզի երբևէ չմոռանանք, որ դա այնքան էլ այդպես չէ: Մանկությանը հրաժեշտ տալուց հետո՝ հեքիաթների վերընթերցումը հեռավորությունից սարսափելի մոտիկ մի վայրում մանկության պարահանդեսին շտապող թրմուկն է. հրաշագործության սրվակը – ցավոտ ու աննման այն հիշեցումը, որ հեքիաթից ենք եկել և վերադառնալ չենք կարող: Ուստի մեզ այլ բան չի մնում քան հեքիաթանալը»: