ՏԱՐԱԾԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

 

ԱՐԻ գրականության հիմնադրամը գրական շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է տարածել հայ գրականությունն ամբող աշխարհում, խթանել միջազգային երկխոսությունն ու մշակութային փոխանակումը, ինչպես նաև դիրքավորել հայ գրականությունը համաշխարհային հրատարակչական ու գրական քարտեզի վրա։

Parallels International Literature Festival
Գալուստ Գյուլբենկյան, Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամ, Calouste Gulbenkian Foundation
Write in Armenia

Ով ենք մենք

Հիմնադրված 2017թ․-ին՝ ԱՐԻ գրականության հիմնադրամը կանանց կողմից կառավարվող կազմակերպություն է, որը բացահայտում է, աջակցում և խթանում հայ ժամանակակից հեղինակներին ամբողջ աշխարհում։

Մեր տեսլականն է դիրքավորել հայ գրականությունը համաշխարհային գրաշուկայում և ներառել Հայաստանը համաշխարհային գրական և մշակութային երկխոսության մեջ։

Ավելին
Who we are

Ի՞նչ ենք մենք անում

ԱՐԻ գրականության հիմնադրամն իրականցնում է հայ գրողների և բանաստեղծների առաջխաղացմանն ուղղված նախագծեր՝ մշակութային փոխանակման նախագծերի, թարգմանական նախաձեռնություններ և միջազգային գրական ու գրաշուկային նվիրված միջոցառումներին մասնակցության միջոցով։

Միջազգային երկխոսություն

Մենք մշակույթների միջև կամուրջ ենք կառուցում՝ հայ գրական ստեղծագործությունները թարգմանելով բազմաթիվ լեզուներով և համաշխարհային գրականությունը հասցնելով հայ ընթերցողներին։

Ենթակառուցվածքների զարգացում

Հրատարակչական ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման աջակցություն, վերապատրաստում և փորձի փոխանակում, լավագույն փորձերի ուսումնասիրություն։

Տեսանելիություն և մասնակցություն

Մասնակցություն միջազգային գրքի ցուցահանդեսներին և փառատոններին՝ Հայաստանի տեսանելիությունը համաշխարհային հրատարակչական քարտեզում բարձրացնելու համար։

main quote

«Մեր օրերում ազգային գրականությունը մեծ տեղ չի զբաղեցնում։ Այժմ համաշխարհային գրականության դարն է և բոլորը պետք է նպաստեն այդ դարաշրջանի հաստատմանը»

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե

Ընտրված նախագծեր

«Զուգահեռներ» միջազգային գրականության փառատոն

«Զուգահեռներ» միջազգային գրականության փառատոն

«Զուգահեռներ» միջազգային գրականության փառատոնը ողջունում է գրողների, բանաստեղծների, թարգմանիչների և փառատոների կազմակերպիչների ամբողջ աշխարհից՝ մշակույթների, գրականության և լեզուների միջև անսպասելի և հաճախ անտեսանելի զուգահեռները բացահայտելու համար:

Միջազգային Տեսանելիություն

Միջազգային Տեսանելիություն

ԱՐԻ գրականության հիմնադրամը ապահովում է հայ գրականության միջազգային տեսանելիությունը ամբողջ աշխարհում՝ կազմակերպելով տաղավարներ և միջոցառումներ միջազգային գրքի տոնավաճառներում

«Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբար

«Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբար

«Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարը հնարավորություն է ընձեռում երիտասարդ գրողներին միավորվելու ստեղծագրության տասնօրյա բազմաբնույթ ծրագրի շրջանակներում, սովորելու միմյանցից և ճանաչելու միմյանց:

Ճամբարի ծրագիրը մշակվել է Այովայի համալսարանի գրողների միջազգային ծրագրի հետ համագործակցությամբ և նրանց կողմից իրականացվող «Տողերի միջև» ճամբարի մոդելի հիման վրա: «Գրենք Հայաստանում» միջազգային ճամբարի հիմնադրումը 2017 թվականին հնարավոր է դարձել Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան աջակցությամբ։

Ճամբարի ծրագիրը ներառում է գրականությանը և այլ ստեղծագործական ոլորտներին նվիրված դասախոսություններ, ստեղծագրության դասեր, լուսանկարչության, տեսանյութերի և դրամատուրգիայի դասընթացներ ու սլեմ պոեզիայի սեսիաներ, ինչպես նաև թիմային համագործակցության և հաղորդակցության հմտությունները զարգացնող վարժություններ, ընթերցումներ, խմբային քննարկուներ, մասնակից երկրների մասին ծանոթագրական հանդիպումներ, մշակութային էքսկուրսիաներ և բազմաթիվ ուրախ և անմոռանալի պահեր:

Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար

Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար

ԱՐԻ գրականության հիմնադրամը համակարգում է Հայաստանում խոշոր գրական նախագիծ՝ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան կողմից նախաձեռնված թարգմանական մատենաշար:Այս նախաձեռնության նպատակն է հումանիտար և հասարակական գիտությունների հիմնարար տեքստերը հասանելի դարձնել հայերենով՝ հարստացնելով բարձրորակ գիտական ​​ռեսուրսները։

Այս նախագծի շրջանակներում ԱՐԻ գրականության հիմնադրամը նաև մշակում է թարգմանչական արհեստանոցներ Հայաստանում, այդ թվում՝ սկսնակ թարգմանիչների համար նախատեսված արհեստանոցներ՝ օգնելով ընդլայնել որակյալ մասնագետների շրջանակը: Այս բոլոր գործողությունները խթանում են մշակութային փոխանակումը Հայաստանում։

Նախագիծը նպաստում է հայոց լեզվի արդիականացմանը՝ նոր տերմինաբանական բառապաշարների միջոցով և աջակցում է թարգմանչական և հրատարակչական համագործակցության ծրագրերին տեղական և միջազգային գործընկերների հետ։

Նորություններ և միջոցառումներ