Գալուստ Գյուլբենկյան, Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամ, Calouste Gulbenkian Foundation

Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար

ԱՐԻ գրականության հիմնադրամը համակարգում է Հայաստանում խոշոր գրական նախագիծ՝ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան կողմից նախաձեռնված թարգմանական մատենաշար:Այս նախաձեռնության նպատակն է հումանիտար և հասարակական գիտությունների հիմնարար տեքստերը հասանելի դարձնել հայերենով՝ հարստացնելով բարձրորակ գիտական ​​ռեսուրսները։

Այս նախագծի շրջանակներում ԱՐԻ գրականության հիմնադրամը նաև մշակում է թարգմանչական արհեստանոցներ Հայաստանում, այդ թվում՝ սկսնակ թարգմանիչների համար նախատեսված արհեստանոցներ՝ օգնելով ընդլայնել որակյալ մասնագետների շրջանակը: Այս բոլոր գործողությունները խթանում են մշակութային փոխանակումը Հայաստանում։

Նախագիծը նպաստում է հայոց լեզվի արդիականացմանը՝ նոր տերմինաբանական բառապաշարների միջոցով և աջակցում է թարգմանչական և հրատարակչական համագործակցության ծրագրերին տեղական և միջազգային գործընկերների հետ։

Նախագծի շրջանակներում հայերեն թարգմանությամբ լույս կտեսնեն 20րդ և 21րդ դարի համաշխարհային ակնառու հեղինակների կողմից հեղինակած հումանիտար և հասարակագիտական մի շարք կարևորագույն աշխատություններ, որոնք նախկինում չեն եղել թարգմանված հայերեն։ Գրքերը թարգմանվում են արևելահայերեն կամ արևմտահայերեն։ Թարգմանությունները մասնավորապես օգտակար են գիտնականներին և ուսանողներին՝ Հայաստանում ինտելեկտուալ դիսկուրսների զարգացումը խթանելու միտումով: Նախագիծը նաև կնպաստի հայերեն լեզվի զարգացմանը, նոր եզրութաբանական բառարանի ներդրմանը, ինչպես նաև որակավորված թարգմանիչների խմբի ընդլայնմանը:

 

Առաջին փուլում մատենաշարով արդեն լույս են տեսել հետևյալ գրքերի թարգմանությունները՝

— Ջորջօ Ագամբէն, «Մնացորդք Աւշուիցի: Արխիւը եւ վկան» (Giorgio Agamben, Quel che resta di Auschwitz. L’archivio e il testimone (Homo sacer III), Ակտուալ արվեստ հրատարակչություն, 2020
— Յուրգեն Հաբերմաս, «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը» (Jürgen Habermas, Strukturwandel der Öffentlichkeit), Անկյունաքար հրատարակչրություն 2021
— Ալան Բադիու, «Դարը» (Alain Badiou, Le Siècle), Նյումեգ հրատարակչություն, 2021
— Միշել Ֆուկո, «Գիտելիքի հնագիտությունը» (Michel Foucault, L’archéologie du savoir), Զանգակ հրատարակչություն, 2022
— Ժան-Ֆրանսուա Լիոտար, «Հետարդիական կացություն: Հեթանոսության դասեր։ Պատասխան հարցին, թե ի՞նչ է հետարդիությունը։» (Jean-Francois Lyotard, La condition postmoderne; Instructions Païennes et Le Postmoderne expliqué aux enfants), Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ, 2023
— Անտոնիո Գրամշի, «Բանտային տետրեր» (Antonio Gramsci, Quaderni del carcere), ԱՐԻ գրականության հիմնադրամ, 2023
— Եդուարդ Սաիդ, «Արեւելաբանութիւն» (Edward Said, Orientalism), Նյումեգ հրատարակչություն, 2025

 

Մինչև 2026 թ.-ի վերջը լույս կտեսնեն հետևյալ գրքերը՝

— Հաննա Արենդթ, «Ամբողջատիրության ակունքները» աշխատանքային վերնագիր (Hannah Arendt, The Origins of Totalitarianism), Նյումեգ հրատարակչություն, 2026
— Սիմոն դը Բովուար, «Երկրորդ սեռը» (Simone de Beauvoir, Le deuxième sexe), Նյումեգ հրատարակչություն, 2026

 

Մատենաշարի երկրորդ փուլում լույս են տեսել հետևյալ գրքերը՝

— Կարլօ Գինզբուրգ «Պանիրն ու որդերը» (Carlo Ginzburg, The Cheese and the Worms), Անտարես, 2024

 

Մինչև փուլի ավարտը՝ 2028 թվականը լույս կտեսնեն հետևյալ գրքերը՝

— Benedict Anderson, Imagined Communities: Reflections on the Origin and Spread of Nationalism
— John Rawls, A Theory of Justice
— Gayatri Chakravorty Spivak, A Critique of Postcolonial Reason: Toward a History of the Vanishing Present
— Lawrence Venuti, The Translator’s Invisibility: A History of Translation
— Jacques Le Goff, La Civilisation de l’Occident Médiéval
— Ludwig Wittgenstein, Logisch-Philosophische Abhandlung / Philosophische Untersuchungen
— William James, Pragmatism
— Terry Eagleton, Marxism and Literary Criticism
— Edgar Wind, Art and Anarchy

Խորհրդատվական հանձնախումբ

 

Գրքերի ընտության համար ձևավորվել է խորհրդատվական հանձնախումբ, որի անդամներն են՝

Շուշան Ավագյան` գրական թարգմանիչ և դասախոս, Հայաստանի ամերիկյան համալսարանի Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի Թարգմանական վկայագիր ծրագրի դասախոս

Վարդան Ազատյան` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա՝ դասախոս, դոցենտ; Ժամանակակից արվեստի ինստիտուտ; Հայաստանի` Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ՝ տնօրեն

Հակոբ Կուլուջյան` ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի (Լոս Անջելեսի), Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթի ֆակուլտետի հայագիտության դասախոս

Սմբատ Հովհաննիսյան` Երևանի պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու

Արմինե Իշխանյան` Մեծ Բրիտանիայի Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի պռոֆեսորի օգնական, մագիստրատուրայի սոցիալական քաղաքայանության և զարգացման ծրագրերի ղեկավար

Ռեյմոնդ Գևորգյան` Ֆրանսիայի աշխարհաքաղաքականության ինստիտուտի հետազոտությունների ղեկավար, Փարիզի համալսարան, Սեն Դենի

Արտաշես Մարկոսյան` Ստամբուլի «Արաս» հրատարակչության նախկին գլխավոր խմբագիր

Արա Սանջյան՝ Միչիգանի համալսարանի (Դիրբոռն) Հայաստանի և Միջին Արևելքի պատմության դասախոս, հայկական հետազոտությունների կենտրոնի տնօրեն:

Կից Նորություններ

Աշխատաժողով Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի շրջանակներում

Աշխատաժողով Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի շրջանակներում

«Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար» նախագծի շրջանակներում 2023թ․ նոյեմբերի 25-ին Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի և ԱՐԻ գրականության…

իմանալ ավելին
Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի խորհրդատվական հանձնախմբի անդամ Սմբատ Հովհաննիսյանը ծրագրի մասին

Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի խորհրդատվական հանձնախմբի անդամ Սմբատ Հովհաննիսյանը ծրագրի մասին

Սմբատ Հովհաննիսյանը «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար»ի խորհրդատվական հանձնախմբի անդամ է։ Հովհաննսիյանը պատմաբան է, բանաստեղծ և թարգմանիչ։ Ավարտել է…

իմանալ ավելին
Լույս է տեսել Յուրգեն Հաբերմասի «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը» գրքի հայերեն թարգմանությունը

Լույս է տեսել Յուրգեն Հաբերմասի «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը» գրքի հայերեն թարգմանությունը

Լույս է տեսել «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար»-ի երկրորդ գիրքը՝ Յուրգեն Հաբերմասի «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը. Հետազոտություններ բուրժուական հասարակության կատեգորիայի…

իմանալ ավելին
Յուրգեն Հաբերմասի «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը» աշխատության հայերեն թարգմանության քննարկումը ԵՊՀ-ում

Յուրգեն Հաբերմասի «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը» աշխատության հայերեն թարգմանության քննարկումը ԵՊՀ-ում

Երևանի պետական համալսարանի գրադարանում տեղի ունեցավ Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարով լույս տեսած Յուրգեն Հաբերմասի «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը» աշխատության…

իմանալ ավելին
Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» աշխատության հայերեն թարգմանության քննարկումը ԵՊՀ-ում

Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» աշխատության հայերեն թարգմանության քննարկումը ԵՊՀ-ում

Երևանի պետական համալսարանի գրադարանում տեղի ունեցավ Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարով լույս տեսած Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» աշխատության հայերեն…

իմանալ ավելին
Լույս է տեսել Ջորջո Ագամբենի «Ի՞նչ է տրամադրիչը», «Ի՞նչ է ժամանակակիցը» և «Բարեկամը» էսսեները հայերեն թարգմանությամբ։

Լույս է տեսել Ջորջո Ագամբենի «Ի՞նչ է տրամադրիչը», «Ի՞նչ է ժամանակակիցը» և «Բարեկամը» էսսեները հայերեն թարգմանությամբ։

ԱՐԻ գրականության հիմնադրամի հրատարակչությունը լույս ընծայեց Ջորջո Ագամբենի երեք դասախոսություն՝ «Ի՞նչ է տրամադրիչը», «Ի՞նչ է ժամանակակիցը», «Բարեկամը»։ Թարգմանությունը…

իմանալ ավելին
Պանելային քննարկում ԵՊՀ-ում Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի շուրջ (տեսանյութ)

Պանելային քննարկում ԵՊՀ-ում Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի շուրջ (տեսանյութ)

Նոյեմբերի 28-ին Երևանի պետական համալսարանի ISTC դահլիճում տեղի ունեցավ պանելային քննարկում Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի առաջին փուլում թարգմանված…

իմանալ ավելին
Լույս է տեսել Կառլո Գինզբուրգի «Պանիրն ու որդերը․ ԺԶ դարու ջաղացպանի մը տիեզերքը» գրքի հայերեն թարգմանությունը

Լույս է տեսել Կառլո Գինզբուրգի «Պանիրն ու որդերը․ ԺԶ դարու ջաղացպանի մը տիեզերքը» գրքի հայերեն թարգմանությունը

Լույս է տեսել Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի երկրորդ փուլի առաջին գիրքը՝ Կառլո Գինզբուրգի «Պանիրն ու որդերը․ ԺԶ դարու…

իմանալ ավելին
Լույս է տեսել Էդուարդ Սայիդի «Արևելաբանությունը» արևմտահայերեն թարգմանությամբ

Լույս է տեսել Էդուարդ Սայիդի «Արևելաբանությունը» արևմտահայերեն թարգմանությամբ

Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար ծրագրի շրջանակներում լույս է տեսել Էդուարդ Սայիդի «Արևելաբանությունը» արևմտահայերեն թարգմանությամբ։ Թարգմանիչներ՝ Րաֆֆի Աճէմեան, Մինաս…

իմանալ ավելին
Մեկնարկեց «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի» երկրորդ փուլը

Մեկնարկեց «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի» երկրորդ փուլը

«Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Համայնքներու Բաժանմունք»-ը մեկնարկեց «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար» նախագծի երկրորդ փուլը, որի նպատակն է հասանելի…

իմանալ ավելին