Լինելով նախագծի շրջանակներում հրատարակված Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» աշխատության թարգմանիչը՝ Նազարեթ Կարոյանը խոսեց թարգմանության ընթացքում իրեն հանդիպած խոչընդոտների, եզրույթների ստեղծման մասին։
Իր խոսքում ԵՊՀ սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանը նշեց ժամանակակից փիլիսոփայական աշխատությունների՝ հայերենով թարգմանված լինելու կարևորությունը, քանի որ դրա բացակայության պատճառով ուսանողները ստիպված են լինում ծանոթանալ նման նյութերին այլ լեզուներով և հետո վերարտադրել հայերենով, ինչը շատ հաճախ հանգեցնում է անճշտությունների։ ԵՊՀ գրադարանի տնօրենը խոսեց գրադարանի գործառույթների, գրքերի պահանջարկի և դասագրքերի հայերեն թարգմանության անհրաժեշտության մասին։