Սմբատ Հովհաննիսյանը «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար»ի խորհրդատվական հանձնախմբի անդամ է։ Հովհաննսիյանը պատմաբան է, բանաստեղծ և թարգմանիչ։ Ավարտել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետը։ Դասավանդում է նույն ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնում (դոցենտ) և Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (հրավիրյալ դասախոս)։
Հեղինակ է մենագրության, երեք տասնյակից ավելի գիտական և հրապարակախոսական հոդվածների, ինչպես նաև բազմաթիվ թարգմանությունների (Ռոլան Բարտ, Ժակ Դերրիդա, Ժան-Պոլ Սարտր, Ալբեր Կամյու, Յուրի Լոտման, Օսիպ Մանդելշտամ, Ռայներ Մարիա Ռիլկե և այլն)։