Երևանի պետական համալսարանի գրադարանում տեղի ունեցավ Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարով լույս տեսած Յուրգեն Հաբերմասի «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը» աշխատության հայերեն թարգմանության քննարկումը։
Հանդիպմանը ներկա էին գրքի թարգմանիչ Հրաչյա Ստեփանյանը, ԱՐԻ գրականության հիմնադրամի տնօրեն Արևիկ Աշխարոյանը, Սոցիոլոգիայի և փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, դասախոսներ և ուսանողական գիտական խորհրդի ուսանողներ։
Հանդիպմանը քննարկվեցին ժամանակակից փիլիսոփաների գործերի հայերեն թարգմանություների, մասնագիտական բառարանների խիստ անհրաժեշտության և եզրաբանական նոր բառապաշարի ստեղծման ու շրջանառության մեջ դնելու հետ կապված հարցեր։