ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակներում Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների կոնսորցիումն իրականացնում է կոմիքսների ժանրի զարգացման «Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից» նախագիծը։
Նախագիծը առաջարկում է վեբինարների շարք Եվրոպացի մասնագետների կողմից կոմիքսների ստեղծման և տարածման, ինչպես նաև նկարիչների, գրողների և հրատարակիչների համար հեղինակային իրավունքի և պայմանագրային հիմունքների վերաբերյալ։ Ավելին ծրագրի մասին կարող եք իմանալ այս հղմամբ։
Ներկայացնում ենք ձեզ վեբինար պատկերապատողների հեղինակային իրավունքների մասին Լորան Մելիքյանի կողմից (տեսանյութ)։
