Event Arm 1
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua. Ut enim ad minim veniam, quis nostrud exercitation ullamco laboris nisi ut aliquip ex ea commodo consequat.
ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակներում Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների կոնսորցիումը իրականացրեց «Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից» նախագիծը․ նախաձեռնություն, որը եկել է լրացնելու գրական նախագծերը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրանից դուրս: Որպես Հայաստանի մշակութային փոխանակման նախագծերի աճող ցանցի մաս՝ այս ծրագիրը նպաստեց կոմիքսների ժանրի զարգացմանը՝ մի շարք աշխատաժողովների, կեցության ծրագրերի և վեբինարների միջոցով, որոնք նվիրված էին գրաֆիկական պատմություններին, գրաֆիկական լրագրությանը, առաջխաղացմանը և մարքեթինգին, հեղինակային իրավունքներին, ֆինանսական գրագիտությանը և բանակցային հմտություններին:
Նախագծի վերջնարդյունքը կոմիքսների գիրքն է, որը ներառում է երեք կին հեղինակների պատմություններ՝ յուրաքանչյուրն իր երկրի տեսանկյունից։ Այս պատմությունները ներկայացնում են պատերազմի մասին կանանց ուժեղ և անկեղծ ձայները՝ բացահայտելով նրանց դերը հակամարտության ընթացքում, ինչպես նաև պատերազմի խոր և երկարաժամկետ ազդեցությունը նրանց կյանքի վրա։

Անի Ասատրյանը անկախության սերնդի գրող է և «տեքստ արտիստ»: 2014թ.-ին լույս է տեսել հեղինակի առաջին անվերնագիր՝ « » պատմվածքների և էսսեների կոնցեպտուալ- դադաիստական ժողովածուն: Ավանգարդ գրականության ժողովածուն, որտեղ ամփոփված են հեղինակի 19-21 տարիքային շրջանի սյուրռեալիստական ժանրի կարճ պատմվածքներն ու էսսեները, լույս է տեսել ամբողջությամբ ջնջված: Այդուհանդերձ, ջնջված գրքի ողջ տպաքանակը սպառվել է շնորհանդեսի օրը, իսկ մեդիա տիրույթում այն հայտնի է դարձել «չկարդալու գիրք» ձևակերպմամբ: Անին ստացել է Երևանի պետական համալսարանի մշակութային մարդաբանության բակալավրի աստիճան և Ժամանակակից արվեստի ինստիտուտի մագիստրոսի կոչում: Ունի մագիստրոսի կոչում դիմանկարների և լանդշաֆտային լուսանկարչության, բանաստեղծական վավերագրական ֆիլմերի ստեղծման և թվային մեդիա պատմությունների բնագավառում Մեծ Բրիտանիայի Սասեքսի համալսարանից: Անին ստեղծագրություն է դասավանդում ԹՈՒՄՈ տեխնոլոգիական կենտրոնում։ Նրա վերջին հրապարակումներին կարելի է ծանոթանալ Մեդիումի նրա էջում:

Վրացի լրագրող, գրող, դասախոս և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպան Եկատերինե Տոգոնիձեն ծնվել է 1981թ․ Թբիլիսիում: Տոգոնիձեն իր գրական դեբյուտը կատարել է 2011թ․ իր «Անեստեզիա» պատմվածքների ժողովածուով, ներմուծելով վրաց գրականության մեջ հասարակության մեջ հաշմանդամների նկատմամբ խտրական վերաբերմունքի թեման: 2012թ․ գիրքն ստացավ SABA գրական մրցանակը՝ տարվա լավագույն դեբյուտի համար։ Եկատերինեն նաև ճանաչվել է տարբեր գրական մրցույթների հաղթող, այդ թվում՝ տարվա լավագույն պատմվածք անվանակարգում (Սուլակաուրի հրատարակչական մրցանակ), Լավագույն պատմություն (Գրական ամսագիր) և սցենարի մշակման համար (Վրաստանի ազգային կինոկենտրոն): Նա ստացել է Գրողների տան ստեղծագրության կրթաթոշակ և մասնակցել է Բեռլինի Literarisches Colloquium Berlin (LCB) կացության ծրագրին:
Նրա առաջին «Ասինխրոնիա» վեպը թարգմանվել է գերմաներեն։ Նրա վերջին՝ «Շին-Շեն» վեպը անմիջապես լույս տեսնելուց հետո դարձավ բեսթսելեր։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են վրացական և արտասահմանյան ամսագրերում, թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, չեխերեն, ռուսերեն և աբխազերեն։

Վիրա Կուրիկոն ուկրաինացի լրագրող, թղթակից և գրող է։ Նա գրել է պատմվածքների ժողովածու, որում ներառված է «Ներգրավվածների փողոցը. Լուկիանենկոյի գործը Չեռնիգովից» պատմվածքը, ինչպես նաև պատմական նոն-ֆիքշն երեխաների համար՝ «Մազեպա. Իրավունքներ Սաբրին» և մեկ այլ նոն-ֆիքշըն՝ «Առողջ մարդու վերափոխումը» վերնագրով։ Նա Reporters, The Ukrainians Media, Lokalna Istoria (Տեղական պատմություն), Ukrayinskiy Tyzhden (Ուկրաինական շաբաթ), Ukrainska Pravda ուկրաինական լրատվամիջոցների թղթակից է և սյունակագիր: Նրա տեքստերը տպագրվել են նաև գերմանական, լեհական և չեխական լրատվամիջոցներում։ Վիրան առաջադրվել է BBC-2020 «Տարվա գիրք» գրական մրցանակին, 2020 թ․ LitAccent մրցանակի դափնեկիր է, Chest’ Profesiyi 2020 (Մասնագիտության պատիվ) մրցույթի հաղթող «Ռեպորտաժ» անվանակարգում: Նա «Փետրվարի 77 օրը. ապրել և մահանալ Ուկրաինայում» լրագրող-հեղինակների համատեղ գիրք-հավաքածուում ներառված մի քանի ռեպորտաժների հեղինակ է: 2022 թ․ աշխատել է որպես վավերագրող «Հաշվարկային նախագիծ. Ուկրաինան վկայություն է տալիս՝ Ուկրաինայում ռուսական ռազմական հանցագործությունների փաստագրման համար» նախագծում: Նա Չեռնիգովի բնակելի թաղամասի առաջին ռմբակոծության մասին ռեպորտաժի հեղինակն է, որը ներառվել է «Իմ կյանքի ամենասարսափելի օրերը» գրքում։

Միխեիլ Ցիխելաշվիլին վրացի գրող է, թարգմանիչ և կոմիքսների խմբագիր։ Ստացել է գեղարվեստի բակալավրի որակավորում Թբիլիսիի պետական համալսարանից և մշակութային կառավարման մագիստրոսի կոչում Իլիայի պետական համալսարանից: Ցիխելաշվիլին 7 տարի աշխատել է Սուլակաուրի հրատարակչությունում՝ որպես թարգմանական գրականության խմբագիր և հեղինաքային իրավունքների ձեռքբերման գծով մենեջեր։ Հետագայում նա միացավ «Ազատություն» ռադիոկայանի թիմին որպես արխիվի համակարգող:
2019 թվականի սեպտեմբերին իր առաջին վեպը հրապարակելուց հետո Ցիխելաշվիլին շարունակում է գրել, զուգահեռ սկսում է թարգմանական գործունեությունը, ինչպես նաև աշխատում է սցենարների խմբգրման վրա: Նրա պորտֆոլիոն ներառում է վեպ, պատմվածքների ժողովածու, երկու կոմիքսների գիրք, ութ թարգմանված գիրք, երկու ֆիլմի սցենար և տասնյակ հոդվածներ։ Ներկայումս նա ապրում և աշխատում է Պորտուգալիայի Պորտու քաղաքում։

Աստղիկ Հարությունյանը կոմիքսների պատկերապատող է։ Այդ արվեստը յուրացրել է École Européenne Supérieure de l’Image-ում։ Սովորել է անիմացիա Banzay production-ում, ապա աշխատել որպես խաղերի, անիմացիայի և ֆիլմերի նկարազարդող։ Ցուցադրել է իր աշխատանքները Անգուլեմի կոմիքսների միջազգային փառատոնում։ Մասնակցել է Tales of Neto խաղի և կոմիքսի ստեղծմանը, որն ապա ներկայացվել է Լուկայի խաղերի և կոմիքսի փառատոնին և արժանացել NICE awards-ի հատուկ մրցանակին։ Նրա աշխատանքները ցուցադրվել են «Հայարտ» մշակութային կետնրոնում Katapult էքսպոյի շրջանակներում, Ռեանիմանիա կոմիքսների և անիմացիայի փառատոնին, տպագրվել են «Երևան» ամսագրում և «Առավոտ» օրաթերթում։ Այժմ հանդիսանում է ԹՈՒՄՈ Ակադեմիայի անիմացիայի էքսպերտ-դասընթացավար։
Վրացի արվեստագետ Լուկա Լաշխին լավ տիրապետում է պատկերազարդման, սցենարների, վիզուալ պատմվածքների, նկարչության և ֆիլմարտադրության արվեստներին: Լուկա Լաշխին մասնակցել է կոմիքսների տարբեր կացության ծրագրերի, արվեստի և հրատարակչական նախագծերի։ Անցած չորս տարիների ընթացքում հրատարակել է չորս կոմիքս գրքեր։ «Վիզուալ պատմություններ Վրաստանից, Հայաստանից և Ուկրաինայից» նախագծին մասնակցելու Լուկա Լաշխիի գլխավոր նպատակն է նպաստել Վրաստանում կոմիքսների ժանրի զարգացմանը և ստեղծել իր կարևորագույն կոմիքսը։
Սոֆիա Պոկորչակը նկարիչ և պատկերազարդող է Լվիվից։ Ի․ Տրուշի անվան Դեկորատիվ և կրառական արվեստի քոլեջն ավարտելուց հետո ստացել է բակալավրի կոչում Լվիվի արվեստների ազգային ակադեմիայի դիզայնի ֆակուլտետում։ Այնուհետև սովորել է անիմացիա, դիազայն և մուլտիմեդիա Գդանսկի Գեղարվեստի ակադեմիայում, որտեղ սկսել է ստեղծել իր կոմիքսները։ Նա աշխատել է գրաֆիկական դիզայնի և նկարազարդման ոլորտում՝ ամսագրերից և գովազդային նկարազարդումներից մինչև մանկական գրքերի գրաֆիկա։ 2021թ․ սկսեց աշխատել նորաձևության դիզայնի ոլորտում՝ որպես տպագիր դիզայնի ստեղծող, իսկ 2023թ․՝ 2D անիմացիոն նկարիչ, ինչով էլ մինչև հիմա զբաղվում է։
ԱՐԻ գրականության հիմնադրամ՝ հասարակական կազմակերպություն, որի նպատակն է նպաստել հայկական գրքի շուկայի զարգացմանը, Հայաստանում գրելու և ընթերցանության խթանմանը, ինչպես նաև հայկական գրականության և մշակույթի միջազգային ներկայացվածությանը։ «ԱՐԻ գրականության հիմնադրամի» հիմնական նպատակն է ձևավորել բազմամշակութային երկխոսության հարթակներ՝ ուժեղացնելով գրականության դերը տարածաշրջանային համատեքստում և Հայաստանը դարձնելով գրական համագործակցության միջազգային հարթակների ձևավորման ակտիվ մասնակից։ Հիմնադրամն ունի միջազգային և տեղական նախագծերի իրականացման հարուստ փորձ և հաջողված համագործակցությունների պատմություն՝ ԱՄՆ դեսպանատան Հայաստանում, Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի (Պորտուգալիա), Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի, Գյոթե ինստիտուտի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ինչպես նաև Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում։
Literature Initiative Georgia (LIG) — հասարակական կազմակերպություն, որի նպատակն է խթանել միջմշակութային երկխոսությունը և գրական ու մշակութային կապերի զարգացումը, աջակցել Վրաստանում գրական գործընթացի զարգացմանը, իրականացնել խոսքի և արտահայտման ազատության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններ ու ծրագրեր, ինչպես նաև կազմակերպել քննարկումների հարթակներ գրական և արվեստի ոլորտների ներկայացուցիչների համար։ LIG-ը համագործակցել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի, Գյոթե ինստիտուտի և այլ գործընկերների հետ։
«Komora» հրատարակչություն (Ուկրաինա)՝ 2013 թվականին հիմնադրված հրատարակչություն, որի կարգախոսն է՝ «Միայն այն, ինչը մնում է»: Կարգախոս, որն արտացոլում է «Komora»-ի քաղաքականությունն ու ռազմավարությունը՝ հրատարակել բարձրորակ տպագիր գրքեր, որոնք նախատեսված են անձնական գրադարանների և ընթերցողների մի քանի սերունդների համար։ Տասը տարվա գործունեության ընթացքում «Komora»-ի հրատարակչական ցանկը համալրվել է ավելի քան 90 գրքով։ Հրատարակչությունը մասնագիտացած է ուկրաինական և համաշխարհային գեղարվեստական ու ոչ գեղարվեստական գրականության՝ թե՛ դասական, թե՛ ժամանակակից ստեղծագործությունների հրատարակության մեջ՝ նպատակ ունենալով ուկրաինացի ընթերցողներին ներկայացնել արժեքավոր, սակայն հաճախ ոչ լայնորեն ճանաչված հեղինակների, իրադարձությունների և միտումների՝ այդպիսով նպաստելով ազգային ընթերցանության մշակույթի զարգացմանը։ «Komora»-ն ակտիվորեն իրականացնում է նաև ժամանակակից մտավոր կյանքի համար կարևոր նախագծեր։
Drawing the Times — հարթակ, որտեղ աշխարհի տարբեր երկրներից գրաֆիկական լրագրողներն ու նկարազարդողները հրապարակում են աշխատանքներ, որոնք տեղեկացնում, ներգրավում, հետաքրքրում և մտորելու տեղիք են տալիս ընթերցողներին՝ անդրադառնալով համաշխարհային խնդիրներին և տեղական պատմություններին:
Նախագիծն իրականացվում է գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ՝ գործընկեր երկրներում և աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ Sulakauri հրատարակչություն, Վրաստանի պառլամենտական ազգային գրադարան, SABA E-book Platform, Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառ, ԷՋ հրատարակչություն, Երևանի գրքի փառատոն, International Book Arsenal Festival, Radio Kultura, Chytomo։
Նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Ստեղծարար Եվրոպա» (Creative Europe) համագործակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակում։



Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua. Ut enim ad minim veniam, quis nostrud exercitation ullamco laboris nisi ut aliquip ex ea commodo consequat.
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.