ԵՄ Ստեղծարար Եվրոպա ծրագրի շրջանակներում Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների կոնսորցիումն իրականացնում է կոմիքսների ժանրի զարգացմանն ուղղված «Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից» խորագրով նախագիծը։ Նախագծի վերջնական արդյունքը կլինի կոմիքսների գիրք, որում տեղ կգտնեն կին հեղինակների գրաֆիկական պատմություններ ծրագրի մասնակից երկրներից։ Պատմությունները կներկայացնեն կանացի հայացք պատերազմին՝ նրանց դերը ու պատերազմների ազդեցությունն իրենց կյանքի վրա:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ ԱՆՎՃԱՐ ԵՌՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ, ՈՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԴԱՌՆԱԼ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԶԱՐԴՈՂ
Մրցույթի հաղթողը կաշխատի գրողի հետ պատմությունը կոմիքս դարձնելու ուղղությամբ՝ նախագծի խմբագրի համակարգմամբ:
Հայաստանյան դասընթացավար՝ Տիգրան Մանգասարյան։ Եվրոպական դասընթացավար՝ Սոլ Օտերո։ Կենսագրություններին ծանոթացեք հայտարարության վերջում։
Նախագծի, ներգրավված գրողների և խմբագրի մասին ավելին իմանալու համար խնդրում ենք հետևել հղմանը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2024 թվականի հունվարի 20-ն է:
Ե՞րբ կավարտվի գնահատման գործընթացը։
Ընտրված թեկնածուները կտեղեկացվեն մինչև 2024 թվականի հունվարի վերջը։
Ի՞նչ ենք առաջարկում ընտրված թեկնածուներին։
Եռօրյա աշխատանոց, որի ընթացքում կանցկացվեն երկու կեսօրյա դասընթացներ՝ առկա ֆորմատով տեղական դասընթացավարի հետ և մեկ դասընթաց միջազգային փորձագետի հետ առցանց ֆորմատով հունվարի վերջին:
Ինչպե՞ս ենք ընտրում հաղթողին։
Աշխատանոցից հետո բոլոր մասնակիցներին հանձնարարվելու է առաջադրանք, որը պետք է ներկայացվի կարճ ժամկետում:
Մրցույթի հաղթողը կընտրվի՝ ելնելով դասընթացներին մասնակցության և կատարված առաջադրանքի հիման վրա։
Հաղթողի անունը հայտնի կդառնա 2024 թվականի փետրվարին։
Ընտրված նկարազարդողին ներկայացվող պահանջները՝
Խնդրում ենք նկատի ունենալ, որ վերջնական արդյունքի (կոմիքսների) հեղինակային իրավունքը պատկանում է նախագծի կոնսորցիումի գործընկերներին:
Եզրափակչի մասնակցի հոնորարը կկազմի 3000 եվրո (ներառյալ հարկերը):
Պահանջվող փաստաթղթեր.
Դիմելու համար խնդրում ենք ներկայացնել վերոնշվյալ փաստաթղթերը հետևյալ հասցեով՝
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի հունվարի 20-ը
*Ոչ լիարժեք հայտերը չեն ընդունվի:
Տիգրան Մանգասարյանն ունի գրաֆիկական վեպերի և պատկերազարդումների ստեղծման և հրատարակման շուրջ 40 տարվա փորձ: Տիգրանը ունի ավելի քան 40 հրապարակում, այդ թվում վերջին տարիներն հրատարակված՝ «ZAKO․ Խակ պտուղ», «Հայկ և Բել», «Սասունցի Դավիթ» գրքերը։ 1988թ Տիգրանը ներկայացրեց գրաֆիկական վեպի և պատկերազարդման արվեստը՝ նկարազարդելով Ջ.Ռ. Ռ․ Թոլքինի «Մատանիների տիրակալը»։ 2011 և 2012 թթ Տիգրանը մասնակցել է Անգուլեմի միջազգային պատկերազարդման փառատոնին և այնուհետև աշխատել է Անգուլեմում (Ֆրանսիա)՝ հրատարակելով մի քանի գրաֆիկական վեպեր։ Նա շուրջ 10 տարվա դասավանդման փորձ ունի պատկերազարդման ոլորտում:
Սոլ Օտերոն պատկերազարդող է, մանկական գրքերի նկարազարդող։ Նա հրատարակել է գրաֆիկական վեպեր Poncho Fue, Intensa, իսկ վերջերս նաև Naftalina (Mothballs) վեպը, որը 2019ին նրան Fnac-Salamandra Graphic Novel Award մրցանակին է արժանացրել , հրատարակվել է 2020ին Random House հրատարակչությունում։ 2023ին նա ստացել է Հանդիսատեսի մրցանակ Անգլումելի միջազգային պատկերազարդման փառատոնում։ Սոլը զբավում է տարաբնույթ նախագծերով, սկսած գրաֆիկ նովելներով, առցանց դասընթացներ է կազմակերպում, ձևավորում է մանկական և պատկերազարդ գրքեր։
Միացե՛ք՝ ԱՐԻ Հիմնադրամի միջազգային համագործակցությունների, գրական միջոցառումների և նոր հրատարակությունների վերաբերյալ թարմացումներ ստանալու համար։