Ապրիլի 1-5-ը տեղի ունեցավ ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակներում իրականացվող «Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից» նախագծի առաջին կացության ծրագիրը Հայաստանում։
Լոռու մարզի Դեբեդ գյուղի «Դեբեդ լայֆ» ստեղծագործական հյուրատանը հյուրընկալվեցին ծրագրի մասնակից երեք երկրների գրող և պատկերապատողները՝ քառօրյա այցի շրջանակներում միմյանց հետ ծանոթանալու, յուրաքանչյուրն իր նախագծի գաղափարով և ծրագրի մեկնարկից ի վեր իրականացրած աշխատանքով կիսվելու համար։