Կոմիքսը հրատարակվել է ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի կողմից ֆինանսավորվող «Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից» նախագծի շրջանակներում, որը իրականացվում է «ԱՐԻ գրականության հիմնադրամի» Վրաստանի գրական նախաձեռնություն կազմակերպության, ուկրաինական Կոմորա հրատարակչության և Նիդեռլանդների «Պատկերելով ժամանակները» հարթակի համագործակցությամբ։
Գիրքը ներառում է երեք պատկերապատում պատերազմների և դրանց հետևանքների մասին կնոջ տեսանկյունից։ Այս պատմությունները կտրում-անցնում են սահմանները և խոսում են մարդկային համատեղ փորձառության մասին՝ պատերազմի աղետի և գոյատևման մասին։
- Վրաստան` «Բազմաց հոսքը»․ հեղինակ՝ Էկատերինե Տոգոնիձե, պատկերապատող՝ Լուկա Լաշխի
- Ուկրաինա` «Վերջին գիշերը երկրագնդի վրա»․ հեղինակ՝ Վիրա Կուրիկո, պատկերապատող՝ Սոֆիա Պոկորչակ
- Հայաստան` «Պատերազմից մեկ մեկ այն կողմ»․ հեղինակ՝ Անի Ասատրյան, պատկերապատող՝ Աստղիկ Հարությունյան
Գրքի հայերեն տարբերակը հրատարակել է «ԷՋ» հրատարակչությունը։