ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակներում Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների կոնսորցիումն իրականացնում է կոմիքսների ժանրի զարգացման «Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից» նախագիծը։
Նախագիծը կառաջարկի վեբինարների շարք Եվրոպացի մասնագետների կողմից կոմիքսների ստեղծման և տարածման, ինչպես նաև նկարիչների, գրողների և հրատարակիչների համար հեղինակային իրավունքի և պայմանագրային հիմունքների վերաբերյալ։ Ավելին ծրագրի մասին կարող եք իմանալ այս հղմամբ։
Ներկայացնում ենք ձեզ «Պատմական հետազոտություն պատկերապատման համար» թեմայով սեմինարը, որը անցկացրեց պատկերապատման նիդերլանդացի հետազոտող Խիդո վան Հենգելը։