Ստորև ներկայացնում ենք «Հրատարակչությունը խաղաղության ճգնաժամում» թեմայով առցանց զրույցը, որը կազմակերպվել էր նախագծի շրջանակներում Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսի նախագահ և գործադիր տնօրեն Յուրգեն Բոսի և Գրական նախագծերի համադրող և հրապարակախոս Օքսանա Շուրի մասնակցությամբ։ Զրույցը վարում էր « Վրացական գրական նախաձեռնություն կազմակերպության» տնօրեն Մեդեա Մետրևելին:
Ինչպիսի՞ն պետք է լինի արևմտյան աշխարհի և նրա մշակութային կառույցների արձագանքը Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում տիրող իրավիճակին այս դժվարին ժամանակներում։ Ինչպիսի՞ աջակցության ծրագրեր են նախաձեռնում Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսը և գրական այլ հարթակները խաղաղության ճգնաժամի այս պայմաններում՝ ի աջակցություն վերոնշյալ երկրներին։ Ինչո՞ւ են մշակույթը, մշակութային ժառանգությունը, լեզուն դառնում ռազմավարական թիրախ պատերազմների ժամանակ:
Այս և շատ այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել ստորև ներկայացված առցանց զրույցում.