«Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից» նախագծի երրորդ կացության ծրագիրը տեղի ունեցավ 2024թ․ դեկտեմբերի 6-ից 10-ը Նիդերլանդների Հարլեմ քաղաքում ծրագրի պատկերապատողների և խմբագրի մասնակցությամբ։ Կացության նպատակն էր ավարտին հասցնել ծրագրի շրջանակներում նախապատրաստվող գիքրը, որը բաղկացած է երեք պատմությունից՝ գրված ամեն երկրից մեկ կին գրողի կողմից։
Երեք մասնակից երկրների պատկերապատողները նախագծի խմբագրի գլխավորությամբ և ուղեկցությամբ հյուրընկալվեցին Նիդերլանդների Հարլեմ քաղաքում՝ իրենց աշխատանքները վերջնականացնելու, կատարած աշխատանքները ներկայացնելու, տեքստերն ու պատկերները վերանայելու և հետագա քայլերն ու առաջադրանքները հստակեցնելու։ Կացության ծրագիրը հարստացնելու և ավելի ազդեցիկ ու ինտենսիվ դարձնելու նպատակով կազմակերպվեցին այցելություններ դեպի տեղի կոմիքսների ոլորտը ներկայացնող կազմակերպություններ։
Կացության ծրագրի մասնակիցներն այցելեցին նաև կոմիքսների մի շարք ցուցահանդեսներ, հանդիպեցին դաշտի մասնագետների։