Վիզուալ պատմություններ․ Խիդո վան Հենգելի վեբինարը «Պատմական հետազոտություն պատկերապատման համար» (տեսանյութ)

ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակներում Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների կոնսորցիումն իրականացնում է կոմիքսների ժանրի զարգացման «Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից» նախագիծը։

Նախագիծը կառաջարկի վեբինարների շարք Եվրոպացի մասնագետների կողմից կոմիքսների ստեղծման և տարածման, ինչպես նաև նկարիչների, գրողների և հրատարակիչների համար հեղինակային իրավունքի և պայմանագրային հիմունքների վերաբերյալ։ Ավելին ծրագրի մասին կարող եք իմանալ այս հղմամբ։ 

Ներկայացնում ենք ձեզ «Պատմական հետազոտություն պատկերապատման համար» թեմայով սեմինարը, որը անցկացրեց պատկերապատման նիդերլանդացի հետազոտող Խիդո վան Հենգելը։

Խիդո վան Հենգելը գրող, պատմաբան և մշակութային համակարգող է կոմիքսների ոլորտում։ Մշակույթի պատմության գիտությունների թեկնածուի աստիճանը ստացել է Գրոնինգենի համալսարանում։ 2018 թվականին նա հրատարակեց «Տեսնողները» գիրքը՝ Առաջին համաշխարհային պատերազմի և Եվրոպայում միջպատերազմյան ժամանակաշրջանի տեսլական և ուտոպիստ մտածողների մասին։ Գիրքը (հոլանդերեն՝ Zieners), 2020 թվականին թարգմանվել է սերբերեն և խորվաթերեն ու հրատարակվել Clio-ի կողմից (Բելգրադ): 2021 թվականին նա հրատարակեց «Ոհմակը» (հոլանդերեն՝ Roedel) ռեպորտաժների ժողովածուն հետպատերազմյան Հարավսլավիայում թափառող շների և մարդկանց մասին։

Դիտեք վեբինարը հայերեն, վրացերեն կամ ուկրաիներեն ենթագրերով։

Համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Արտահայտված կարծիքները հեղինանկներինն են։ Եվրոպական միությունը ոչ միայն կարող է չկիսել այդ կարծիքները այլ չի կրում պատասխանատվություն դրանց համար։