Հանդիպման հյուրերն էին Եղեգնաձորի N2 դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ, ինչպես նաև ուսուցիչներ Աղնջաձորից, Թառաթումբից, Արփիից։
Նախքան ընթերցումը, երեխաների հետ զրուցեցինք նրանց հետաքրքրություններից, նրանց ընթերցանության սովորույթներից, իրենց շրջապատում հաշմանդամություն ունեցող երեխաների հետ նրանց հարաբերություններից։ Աշակերտների հետ զրուցեցինք նաև իրենց երազանքների, նպատակների, ապագա մասնագիտության ընտրության մասին։
Այնուհետև կայացավ հանդիպում ուսուցիչների հետ։ Զրույցի ընթացքում նրանք նշեցին, որ շատ են կարևորում նման նախագծերը և հույս հայտնեցին, որ կստեղծվեն նաև կենդանիների հանդեպ բարությունն ու հոգատարությունը խրախուսող նմանատիկ գրքեր, նշելով որ դրա կարիքը տեսնում են։