Վիբկե Ցոլման

Թարգմանիչ, գրող և մշակութային մենեջեր Վիբկե Ցոլմանը Բիլի Շվեյցարական գրականության ինստիտուտում ուսանել է Գրական-գեղարվեստական ստեղծագործություն։ Տիրապետում է գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, հայերեն լեզուներին։
Վիբկե Ցոլմանը կատարում է գերմաներեն թարգմանություններ նաև ֆրանսերենից և անգլերենից, գրում է ակնարկներ, արձակ ու բանաստեղծություններ և համագործակցում է Հայաստանի Նաղաշ անսամբլի հետ՝ որպես ընթերցող։
Անահիտ Ավագյանի հետ նա կատարում է թարգմանություններ հայերենից գերմաներեն։ Նրանց միասնական թարգմանությունները ընդգրկում են միջնադարյան հայ բանաստեղծական արվեստը, ինչպես նաև ժամանակակից թատերակգրությունը և արձակը։
Հրատարակված թարգմանություններ
Գերմաներենից հայերեն
- Կուրտ Տուխոլսկի, Փայտոջիլները [Kurt Tucholsky, Die Wanzen], «Ծանոթ գիր անծանոթ գրչով» ժողովածուում, Երևան, Զանգակ, 2019, էջ 10-13։
- Իմաստուն պատմություններ կամ գեղեցիկ ապրելու արվեստը [Weise Geschichten oder die Kunst schön zu leben], թրգմ․ Ա․ Ավագյան, Ա․ Սահակյան, Հ․ Հարությունյան․ Մ․ Ժոռոյան, 2-րդ համալրված հրատ., Mushegh Joroyan (հրատ.), Երևան, «Ֆենոմեն» հրատարակչություն, 2014։
Հայերենից գերմաներեն
- Grig, Jesus’ Katze, Remetschwil, Kolchis Verlag GmbH, 2021․
- The Naghash Ensemble, Songs of Exile, Volume III, Lamentations & Benedictions, Yerevan/New York, Naregatsi Arts Institute/Available Forms Music, 2019․
- The Naghash Ensemble, Songs of Exile, Volume II, Credos & Convictions, Yerevan/New York, Naregatsi Arts Institute/Available Forms Music, 2016․