Գյումրիի դպրոցում հանդիպեցինք չորրորդ դասարանի աշակերտներին, որոնց թվում կային և՛ լսողության, և՛ հենաշարժողական խնդիր ունեցող աշակերտներ։ Գրքերն ընթերցելուց և դրանք քննարկելուց հետո աշակերտները երկար ու բովանդակալից զրույց ունեցան Գայանե Աղաբալյանի հետ, հետաքրքիր հարցեր ուղղեցին նրան։ Զրուցում էին Գյումրու բարբառով, ինչն ավելի անմիջական և ուրախ դաձրեց հանդիպումը։ Վերջում հեղինակը մակագրեց երեխաների գրքերը, իսկ երեխաները իրենց անունները գրեցին հեղինակի օրինակում։