«Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից» նախագծի երրորդ կեցության ծրագիրը, Հարլեմ, Նիդերլանդներ

Visual Stories from Armenia, Georgia and Ukraine

«Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից» նախագծի երրորդ կացության ծրագիրը տեղի ունեցավ 2024թ․ դեկտեմբերի 6-ից 10-ը Նիդերլանդների Հարլեմ քաղաքում ծրագրի պատկերապատողների և խմբագրի մասնակցությամբ։  Կացության նպատակն էր ավարտին հասցնել ծրագրի շրջանակներում նախապատրաստվող գիքրը, որը բաղկացած է երեք պատմությունից՝ գրված ամեն երկրից մեկ կին գրողի կողմից։ 

Երեք մասնակից երկրների պատկերապատողները նախագծի խմբագրի գլխավորությամբ և ուղեկցությամբ հյուրընկալվեցին Նիդերլանդների Հարլեմ քաղաքում՝ իրենց աշխատանքները վերջնականացնելու, կատարած աշխատանքները ներկայացնելու, տեքստերն ու պատկերները վերանայելու և հետագա քայլերն ու առաջադրանքները հստակեցնելու։ Կացության ծրագիրը հարստացնելու և ավելի ազդեցիկ ու ինտենսիվ դարձնելու նպատակով կազմակերպվեցին այցելություններ դեպի տեղի կոմիքսների ոլորտը ներկայացնող կազմակերպություններ։  

Կացության ծրագրի մասնակիցներն այցելեցին նաև կոմիքսների մի շարք ցուցահանդեսներ, հանդիպեցին դաշտի մասնագետների։  

Կացության ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հանդիպում Էվա Հիլհորսթի հետ, ով Պատկերելով ժամանակը նախագծի համակարգողն է և նախածգի կոնսորցիումի նոր անդամը։ Մեկ այլ կարևոր հանդիպում կազմակերպվեց Խիդո վան Հենգելի հետ, ով գրող, պատմաբան և մշակութային համակարգող է կոմիքսների ոլորտում։ Վերջերս նախագծի շրջանակներում, Խիդոն վեբինար անցկացրեց Պատմական հետազոտություն պատկերապատման համար թեմայով:

Գրաֆիկական պատմվածքների ժողովածուի ստեղծման համադրող խմբագիր Միխեիլ Ցիխելաշվիլին նշանավորեց նկարազարդման փուլի ավարտը։ 

 

Կացության ծրագիրը կազմակերպվել էր Mediarriders կազմկերպության Drawing the Times ծրագրի հետ համագործակցությամբ։
🇦🇲🇬🇪🇺🇦Ծրագիրը իրականցվում է ԱՐԻ գրականության հիմնադրամի, Վրաստանում Վրացական գրական նախաձեռնություն կազմակերպության և Ուկրաինայում Կոմորա հրատարակչության հետ համագործակցությամբ։

Համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Արտահայտված կարծիքները հեղինանկներինն են։ Եվրոպական միությունը ոչ միայն կարող է չկիսել այդ կարծիքները այլ չի կրում պատասխանատվություն դրանց համար։