Լույս է տեսել Ջորջօ Ագամբենի «Մնացորդք Աւշուիցի. Արխիւը եւ վկան Homo sacer, III»

Լույս է տեսել Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի առաջին գիրքը՝ Ջորջօ Ագամբենի «Մնացորդք Աւշուիցի Արխիւը եւ վկան Homo sacer, III»:

Գիրքը կարող եք  ձեռք բերել «Արտբրիջում Արևմտահայ գրականության անկյուն»-ում և Երևանի այլ գրախանութներում։

Թարգմանիչ՝ Մարկ Նշանեան

Խմբագիր՝ Մինաս Լուռեան

Հրատարակիչ՝ Ակտուալ արվեստ

Ստորև կարդացե՛ք թարգմանչի և խմբագրի կենսագրականները, ինչպես նաև կարճ տեղեկատվություն հեղինակի և գրքի մասին։

Մարկ Նշանեան

Փիլիսոփա, գրաքննադատ և թարգմանիչ։ Նշանեանը ծնվել է Ֆրանսիայում, մասնագիտացած է հայագիտության և փիլիսոփայության մեջ, դասավանդել է Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Հայաստանի լավագույն համալսարաններում։ Հեղինակել է գրականության, փիլիսոփայության և հումանիտար գիտությունների վերաբերյալ  աշխատությունները և թարգմանություններ։ 1980 թվականից հիմնել և խմնագրել է «ԿԱՄ» վերլուծական հանդեսը, որը հրատարակվել է ընդմիջումներով 1980-1986, ապա 2000 ականներին և նորից վերսկսել է հրատարակումը 2020-ից։ Նշանյանը այժմ բնակվում է Լիսաբոնում։

Մինաս Լուռեան

Լուռեանը Վենետիկում «Հայ մշակույթի ուսումնասիրության և վաւերագրումի կենտրոնի» տնօրենն է։ Ծնվել է Լիբանանի Բեյրութ քաղաքում, որտեղ և սկսել է զբաղվել երաժշտությամբ, ապա, 1980-ից շարունակել է ուսումը Վենետիկում։ 1987-ից սկսել է աշխատել Veneto Musica-ում և վաղ և ժամանակակից դասական և ջազ երաժշտությամբ զբաղվող այլ երաժշտական միություններում, հաստատություններում և միջազգային փառատոններում, որտեղ հանդիսացել է հիմնադիր կամ տնորեն։ 1991-ին Լուռեանի կողմից հիմանդրված ստուդիան ստեղծել է Հայ եկեղեցու ծիսական տարվա ամբողջական ժամերգությունների եւ շարականների երգացանկի ձայնային առխիվ, որոնք պահպանվել էին 18 դարի սկզբից Սուրբ Ղազարի Մխիթարյան Միաբանության ավանդությամբ։ Լուռեանը 2016-2019 տարիներին հանդիսացել է նաեւ Իտալիոյ Հայոց Միութեան համայնքային ներկայացուցչական վարչութեան նախագահը։ 

Ջորջիո Ագամբեն

Ջորջիո Ագամբենը (ծնվ․ 1942 թ․) փիլիսոփայության և քաղաքական տեսության նշանավոր դեմքերից է: Գրականության, գրականության տեսության, մայրցամաքային փիլիսոփայության, քաղաքական մտքի, կրոնագիտության և արվեստի իր յուրահատուկ ընթերցումները նրան դարձրել են մեր ժամանակների ամենանորարար մտածողներից մեկը:

Ագամբենը կրթություն է ստացել Հռոմի համալսարանում իրավունքի և փիլիսոփայության բնագավառում: Որպես Ֆրայբուրգի համալսարանի հետդոկտորական գիտությունների գիտնական (1966–1968 թթ․), նա մասնակցել է Մարթին Հայդեգերի Հեգելի և Հերակլիտոսի վերաբերյալ սեմինարներին, իսկ հետագայում եղել է Լոնդոնի համալսարանի Վարբուրգի ինստիտուտի դոցենտ (1974 -1975 թթ․): Ագամբենը այնուհետև չորս տասնամյակների ընթացքում դասավանդել է եվրոպական և ամերիկյան մի շարք հեղինակավոր համալսարաններում:

Բացի իր կարևոր փիլիսոփայական ժառանգությունից, Ագամբենը մեծապես զբաղվել է կրոնական և իրավական տեքստերով՝ նաև համագործակցելով արևմտյան մշակույթի ամենակարևոր գրական գործիչների և բանաստեղծների հետ:

Աղբյուրը https://egs.edu/biography/giorgio-agamben/ (The European Graduate School)

Գրքի մասին

«Մնացորդք Աուշվիցի․ Արխիվը եւ վկան Homo sacer, III» գրքում իտալացի փիլիսոփա Ջորջիո Ագամբենը քննում է Աուշվիցը վերապրածների գրականությունը՝ զննելով նրանց վկայություններով առաջ քաշված փիլիսոփայական և էթիկական հարցերը։

«Իր ձևով այս գիրքը վկայության հավերժ մեկնաբանություն է: Թվում էր, թե հնարավոր չէ այլ կերպ վարվել: Ինչ-որ պահից պարզ դարձավ, որ վկայությունն իր հիմքում կարևոր բաց  ունի, այլ կերպ ասած՝ վերապրածները կրել են վկայություն մի բանի, ինչը անհնար է վկայել: Արդյունքում, վերապրողների վկայությունը մեկնաբանելը ենթադրում է հարցաքննել այդ բացը կամ ավելի ճիշտ` լսել այդ բացը: Լսել մի բան, որը բացակա է հեղինակի համար ապարդյուն աշխատանք չէ։ Ամենից առաջ, անհրաժեշտություն առաջացավ զատել գրեթե բոլոր հիմնարար դրույթները, որոնք Աուշվիցից ի վեր զարգացել են էթիկայի անվան տակ» — Ջորջիո Ագամբեն