
ՓԵՆ-ը գրողների համաշխարհային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1921թ. Լոնդոնում` ամբողջ աշխարհում գրականության առաջխաղացումն ու գրողների համագործակցությունը խթանելու համար: Այլ նպատակներն են՝ շեշտադրել գրականության դերը փոխըմբռնման և համաշխարհային մշակույթի զարգացման գործում, պայքարել ազատ ինքնարտահայտման համար և ծառայել` որպես բռնադատված, բանտարկված և իրենց հայացքների համար սպանված գրողների ձայն:
Հայաստանի ՓԵՆ կենտրոնը հիմնադրվել է 1991 թ․-ին՝ անվանի հայ բանաստեղծ, թարգմանիչ և հանրային գործիչ Գևորգ Էմինի կողմից։ 2017թ. դեկտեմբերին, Հայաստանյան ՓԵՆ կենտրոնը գրանցվել է որպես ՓԵՆ մշակութային ՀԿ` Արմեն Օհանյանի նախագահությամբ:
Բազմաթիվ հայ գրողներ, գրաքննադատներ են միացել ՓԵՆ-ի Հայաստանյան կենտրոնին, որոնց մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել նորաբաց www.penarmenia.org. կայքը:
ԱՐԻ Գրականության հիմնադրամը հպարտ է և ուրախ լինել ՓԵՆ-ի Հայաստանյան կենտրոնի վերահիմնադրման առաջին աջակիցներից մեկը: