ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակներում Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների կոնսորցիումն իրականացնում է կոմիքսների ժանրի զարգացման «Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից» նախագիծը։
Նախագիծը կառաջարկի վեբինարների շարք Եվրոպացի մասնագետների կողմից կոմիքսների ստեղծման և տարածման, ինչպես նաև նկարիչների, գրողների և հրատարակիչների համար հեղինակային իրավունքի և պայմանագրային հիմունքների վերաբերյալ։ Ավելին ծրագրի մասին կարող եք իմանալ այս հղմամբ։
Ներկայացնում ենք ձեզ «Ինչպես գրել պատկերապատում» թեմայով սեմինարը որը անցկացրեց բելգիացի պատկերապատող Ջուդիթ Վաիսթենդալը։

Ջուդիթ Վանիսթենդալը բելգիացի կոմիքսների հեղինակ է և պատկերազարդող։ Նա գրավեց հանրության ուշադրությունը իր առաջին՝ «Պարը լուսնի լույսի ներքո» ալբոմով, որտեղ նա պատմում է տոգոցի փախստականի և բելգիացի աղջկա սիրո պատմությունը։ Այս երկհատոր պատմվածքը երկու անգամ առաջադրվել է Անգուլեմում և թարգմանվել մի քանի լեզուներով: 2012-ին նա հրատարակեց «Երբ Դեվիդը կորցրեց իր ձայնը» գրաֆիկական վեպը, որը լույս տեսնելուն պես քննադատների կողմից միաձայն հավանության արժանացավ և առաջադրվեց Այսների 3 մրցանակների։ 2019-ին նա հրատարակեց «Պենելոպեի երկու կյանքերը» և արժանացավ Bulles d’Humanité մրցանակին Լավագույն քաղաքացի և Կոմիքսների տարվա լավագույն հեղինակ անվանակարգում։ Սցենարիստ Զիդրուի հետ համագործակցությամբ՝ Ջուդիթը հանդես է գալիս ընթերցանության մասին «Կետի գրադարանը» չափածո առակով։ 2022-ին նա արժանանում է Կոմիքսների համար ֆլամանդական մշակութային մրցանակին իր աշխատանքների հավաքածուի համար։ Ջուդիթը նաև մանկական գրքեր է նկարազարդում։
Դիտեք վեբինարը հայերեն, վրացերեն կամ ուկրաիներեն ենթագրերով։
