Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի խորհրդատվական հանձնախմբի անդամ Սմբատ Հովհաննիսյանը ծրագրի մասին

Սմբատ Հովհաննիսյանը «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար»ի խորհրդատվական հանձնախմբի անդամ է։ Հովհաննսիյանը պատմաբան է, բանաստեղծ և թարգմանիչ։ Ավարտել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետը։ Դասավանդում է նույն ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնում (դոցենտ) և Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (հրավիրյալ դասախոս)։

Հեղինակ է մենագրության, երեք տասնյակից ավելի գիտական և հրապարակախոսական հոդվածների, ինչպես նաև բազմաթիվ թարգմանությունների (Ռոլան Բարտ, Ժակ Դերրիդա, Ժան-Պոլ Սարտր, Ալբեր Կամյու, Յուրի Լոտման, Օսիպ Մանդելշտամ, Ռայներ Մարիա Ռիլկե և այլն)։

Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է պատմագրության, քաղաքակրթության, նշանագիտության և պատմության տեսությունների, նախաարդյունաբերական և արդյունաբերական դարաշրջանների հայ և համաշխարհային առևտրական կապիտալի պատմության հիմնախնդիրները:

Մենք խնդրեցինք պարոն Հովհաննիսյանին մի քանի խոսք ասել ծրագրի կարևորության և մատենաշարի գքերի ընտրության մասին։ Իր խոսքում նա նշեց․ «Սա մշակութային գործընթաց է, որն իր ազդեցությունն է ունենալու գիտական մտքի և լեզվի զարգացման վրա»։ Դիտեք ստորև հարցազրույցը ամբողջությամբ։