Ալան Նավարա
Խորհրդատվական հանձնախմբի անդամ
Ալան Նավառան արվեստագետ է` արվեստի ու պատկերավոր մշակույթի ասպարեզներում համապարփակ միջազգային փորձով: Նա հետաքրքրվում է միջդիսցիպլինար հեռանկարներով, որոնք ընդգրկում են քաղաքական, պատմական, արվեստի, մշակութային հետազոտությունների և սոցիալական խնդիրներ: Ալանը նաև Եվրոպայի տարածքում գտնվող հարգի համալսարաններում հրավիրովի դասախոս է: Նա Hyestart-ի նախագահն է` հասարակական կազմակերպություն, որի նպատակներն են մշակութային ժողովրդավարության զարգացումը, ինչպես նաև Հայաստանում, Հարավային Կովկասում և հարևան երկրներում մարդու իրավունքներին աջակցումը` արվեստի բնագավառում ազատությունների, արտահայտչական ազատությունների (գրելու, հրատարակելու, ստեղծագործելու) և կապակցված իրավունքների հատուկ շեշտադրությամբ: Այն նաև աջակցում է սոցիալական մարտահրավերներ ներառող ծրագրերին`շեշտը դնելով տարածաշրջանում մշակութային բազմազանությանն աջակցող ժամանակակից գեղարվեստական ստեղծագործությունների և նախաձեռնությունների վրա: