2018 թ.-ի` Գրենք Հայաստանում Միջազգային ստեղծագրության ճամբարի շրջանավարտ Գվանցա Գուբելաձեի հաջողության պատմությունը

Գվանցա Գուբելաձեի հեղինակած Սուլեմի աղջիկները ստեղծագործությունը դարձավ Վրաստանի` «2018թ-ի Բեսթսելլեր» ազգային մրցույթի հաղթող պատմություններից մեկը: Մրցույթը կազմակերպել էր Պալիտրա L հրատարակչությունը: Գիրքը հրատարակվել է 2019 թ.-ի հունվարին:

Սուլեմի աղջիկները պատմություն է տարբեր դարաշրջաններում ապրող կանանց մասին, մի գեղեցիկ պատմություն սիրո մասին: Արվեստների ֆակուլտետի շրջանավարտ Լիլեն վերադառնում է իր երկիր և հանդիպում իր առաջին սիրուն: Նրանց սպասվում են անակնկալ իրադարձություններ: Նրանք միասին կգնան Շուամթա վանք, որը կառուցվել է Թինաթին Գուրիելիի` Լևան թագավորի(1520 -1574)  կնոջ կողմից և կգտնեն Թինաթինի հին ձեռագրերը: Ահա այստեղ պատմության մեջ կտրուկ շրջադարձ տեղի կունենա:

Արդյո՞ք տարբեր դարաշրջաններում ապրող կանանց զգացմունքները իրականում այդքան տարբերվում են: Չնայած` նրանք ապրում են տարբեր դարաշրջաներում և երկրներում…

Ընթերցողները գրքում կհանդիպեն երեք կին հերոսների` Լիլեին, Թինաթինին և Շուլամմիթին: Կյանքի տարբեր պատմություններով, բայց այդքան ընդհանրություններ ունեցող կանայք:

Եվ գլխավոր հարցը հետևյալն է. «Իսկ դու կկարողանայի՞ր փոխել քո դարի պատմության ընթացքը»: