
Վերջերս լույս է տեսել 2022թ․ «Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարի շրջանավարտներից մեկի՝ Սամվել Խաչատրյանի «Երևան բլյուզ» վեպը։ Շնորհավորում ենք Սամվել այս հաջողության կապակցությամբ։
«Երևան Բլյուզ» վեպի հիմքում դերասաններ Տիգրան Միրզոյանի և Նունե Հախվերդյանի հեղինակած «Ստվերներ» ներկայացման փորձերի տեսագրություններն են։ Ըստ մտահղացման՝ փորձերը պիտի եզրափակվեին 2023 թվականին անանուն թատերախմբի՝ Ստանիսլավսկու թատրոնի բեմում կայանալիք առաջնախաղով։ Սակայն փորձերի անակնկալ ընդհատմամբ ու ներկայացման չեղարկմամբ գործողությունների ընթացքը դուրս է գալիս ընդհանուր տրամաբանությունից՝ ենթադրելով ավելի կտրուկ ու անսպասելի իրադարձություններ։ Տեսագրությունները սղագրվել են Տիգրանի ընկերների շնորհիվ, որոնք գրքային տեսքով ներկայացվում են առաջին անգամ։