«ԱՐԻ գրականության հիմնադրամը» (Հայաստան) Kalem Kultur կազմակերպության (Թուրքիա) հետ համատեղ, մեկնարկեցին «Վավերագրելով իրողությունը. գեղարվեստական գրականություն/լրագրություն» նախագիծը։
Ծրագրի հիմնական թիրախային խմբերն են Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ գրողներն ու լրագրողները։
Ավելին ծրագրի մասին կարող եք իմանալ այս հղմամբ։
Ստորև ներկայացնում ենք ձեզ 2024թ․ անցկացված նախագծի մասին պատմող տեսանյութը։
Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. Հրատապ հասցեագրում» ծրագրի Ենթադրամաշնորհային
բաղադրիչի շրջանակներում` Եվրոպական միության աջակցությամբ: