Հունիսի 18-ին «ԱՐԻ գրականության հիմնադրամի» թիմը «ՏԱՐԲԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ նկարազարդ գրքեր» նախագծի մարզային այցերի շրջանակներում այցելեց Սյունիքի մարզ, Սիսիանի համայնքային գրադարան՝ ներկայացնելու և հանդիպման մասնակիցներին նվիրելու ծրագրի շրջանակներում լույս տեսած «Ես խոսում եմ պարելով» և «Չեմպիոնը» ներառական գրքերը։
Հանդիպման հյուրերն էին 3-7 դասարանի աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ և գրադարանավարներ։

Նախքան ընթերցումը, երեխաների հետ զրուցեցինք նրանց ընթերցանության նախասիրությունների, մասնագիտական նախընտրությունների և ապագա մասնագիտության ընտրության մասին։
Գրքերի ընթերցումը շատ տպավորել էր երեխաներին, իսկ գրադարանավարները կիսվեցին իրենց փորձառության, ընթերցանության երեկոների, երեխաների հետ այգում գրքեր կարդալու և քննարկելու ծրագրերի մասին։




Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Սիսիանի համայնքային գրադարանին՝ ի դեմս Լիանա Գասպարյանի, մեզ հյուրընկալելու համար։