Հնչեցին բազմաթիվ կարծիքներ մատենաշարի շարունակականության անհրաժեշտության մասին, ընթերցողների կողմից երախտագիտության խոսքեր կարևոր աշխատանքի համար, ինչպես նաև առաջարկներ ավելի սերտ համագործակցելու հայաստանյան ԲՈՒՀերի հետ՝ գրքերը ուսումնական ծրագրերում ընդգրկելու նպատակով և ակադեմիական շրջանակի հետ՝ դրանք գիտական երկխոսություններում ներգրավելու նպատակով։
Արդեն լույս է տեսել 4 գիրք՝ Ջորջօ Ագամբէն, «Մնացորդք Աւշուիցի: Արխիւը եւ վկան»(Giorgio Agamben, Quel che resta di Auschwitz. L’archivio e il testimone (Homo sacer III), Ակտուալ արվեստ հրատարակչություն, 2020; Յուրգեն Հաբերմաս, «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը», Ալան Բադիու, «Դարը», Միշել Ֆուկո, «Գիտելիքի հնագիտությունը»։