ԱՐԻ գրականության հիմնադրամը իրականացնում է նախագծեր, որոնք ուղղված են հայ գրողների և բանաստեղծների խթանմանը՝ մշակութային փոխանակման ծրագրերի, թարգմանական նախաձեռնությունների և միջազգային գրական ու հրատարակչական միջոցառումներին մասնակցության միջոցով։
Գրական թարգմանիչների հայկական ընկերակցությունը նախաձեռնություն է, որը միավորում է գրական թարգմանիչներին Հայաստանից և ամբողջ աշխարհից, ովքեր թարգմանում են ինչպես հայերենից, այնպես էլ դեպի հայերեն:
Hyestart-ի աջակցությամբ ԱՐԻ գրականության հիմնադրամը նպաստեց PEN Հայաստանյան կենտրոնի վերստեղծմանը, որը կարևոր ներդրում ունի Հայաստանում ժամանակակից գրական նախագծերում և միջազգային գրական համագործակցության ծրագրերի հիմնական մասնակից է։