ԱՐԻ գրականության հիմնադրամը իրականացնում է նախագծեր, որոնք ուղղված են հայ գրողների և բանաստեղծների խթանմանը՝ մշակութային փոխանակման ծրագրերի, թարգմանական նախաձեռնությունների և միջազգային գրական ու հրատարակչական միջոցառումներին մասնակցության միջոցով։
ԱՐԻ գրականության հիմնադրամը, համագործակցելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ, իրականացրել է «ՏԱՐԲԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ» պատկերազարդ գրքերի նախագիծը, որը կարևոր ներդրում է ներառականության վրա կենտրոնացած Հայաստանում իրականացվող գրական նախագծերում:
«ԱՐԻ կարդանք» գրքի ակումբը Հայաստանում զարգացող գրական նախագծերից մեկն է, որը նախատեսված է վաղ տարիքից ընթերցանության սովորություններ ձևավորելու և ընթերցանությունը որպես գրավիչ, գիտելիքներ կերտող գործունեություն ներկայացնելու համար, որը…