Իբրև հայ երիտասարդների շրջանում ընթերցանության և գրելու նախաձեռնությունների մի մաս՝ գրքի ակումբը խրախուսում է երեխաներին ընթերցանությունն ու պատմություններ պատմելը դիտարկել որպես հաճելի և ոգեշնչող փորձառություն:
«ԱՐԻ կարդանք» գրքի ակումբի գործունեությունը նպատակ ունի զարգացնել աշակերտների ընթերցանության, ստեղծագրության, քննադատական մտածողության և հրապարակային ելույթների հմտությունները: Ծրագիրը ներառում է նաև հանդիպումներ հրավիրված հեղինակների հետ, ինչպես նաև այցելություններ գրախանութներ, տպարաններ, գրադարաններ, թանգարաններ և թատրոններ:
