2021 թվականին ԱՐԻ Գրականության հիմնադրամն սկսեց համագործակցություն Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ, որի արդյունքում արևեյլան գործընկերության երկրների անթոլոգիայում ներառվեցին խորհրդային միության հիշողության թեմայով Աննա Դավթյանի «Երկու տեսարան» և Արմեն Հայաստանցու «Արծաթե դարպասներ» պատմվածքները գերմաներեն թարգմանությամբ։ Անթոլոգիան լույս կտեսնի Գերմանիայում 2022թ-ին։
2022թ-ից ԱՐԻ-ն և Ադենաուեր հիմնադրամը նոր համագործակցություն են սկսում։ «Հիշողության մշակույթ. խորհրդային անցյալը և նրա արտացոլումը հայ գրականության մեջ» նախագծի շրջանակներում կիրականցվի երեք հետազոտություն: