Նաթիա Միքելաձե-Բախսոլիանի
Հոգաբարձուների խորհդի անդամ
Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին մրցանակակիր թարգմանիչ է և մշակութային մենեջեր: 1995 թվականից աշխատել է Թիֆլիսի Գյոթե ինստիտուտում, այնուհետև տեղափոխվել է Հայաստան՝ հիմնելու Երևանի Գյոթե կենտրոնը, որը և ղեկավարել է 2017-2023թթ․: Նաթիան ծնվել է Մայսենում։ Նրա մայրը գերմանացի է, իսկ հայրը՝ վրացի։ Երեք տարեկան հասակում Նատիան ծնողների հետ տեղափոխվել է Վրաստան և ստացել երկլեզու դաստիարակություն։ Սովորել է գերմաներեն լեզու և գրականություն Գերմանիայի Լայպցիգի համալսարանում, եղել է Լայպցիգի համալսարանի գիտաշխատող: Այժմ Նաթիան աշխատում է գրականության, ֆիլմերի և մշակույթին վերաբերող այլ նյութերի թարգմանիչ, ինչպես նաև անում է բանավոր թարգմանություններ: Նա վրացերենից գերմաներեն է թարգմանել շուրջ 20 գիրք։ Նատիայի թարգմանած հեղինակներից են Ակա Մորչիլաձեն, Թամթա Մելաշվիլին, Արչիլ Կիկոձեն և Նինո Հարաթիշվիլին։