
Ուրախ ենք ողջունել MediaRidders հիմնադրամին՝ որպես ԵՄ Ստեղծարար Եվրոպայի «Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից» նախագծի Կոնսորցիումի նոր անդամ։
MediaRidders հիմնադրամը ստեղծվել է 2007 թ․: Դրա նպատակն է ստեղծել սոցիալական ներգրավվածությամբ փորձարարական և/կամ նորարարական բնույթի մեդիա նախագծեր: Հիմնադրամը փորձում է հասնել իր նպատակին` այս նախագծերը ֆրիլանս հիմունքներով արտապատվիրելով ոլորտի փորձագետներին:
Մեր նոր գործընկերը պարտավորություն է հայտնել աջակցել այս նախագծի շրջանակներում հրատարակվելիք կոմիքսների գրքի առաջխաղացմանը տարբեր հարթակներում և բազմաթիվ ուղիներով՝ հրապարակելով այն «Պատկերելով ժամանակները» գրաֆիկական լրագրության հարթակում։ Էվա Հիլհորստթը՝ հարթակի գլխավոր խմաբագիրը, կմիանա մեր թիմին որպես ծրագրի նոր համակարգող։
Մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը կլինի արդյունավետ և էապես կնպաստի ծրագրի ընդհանուր հաջողությանը: