«Վերջին գիշերը երկրագնդի վրա» կոմիքսի շնորհանդեսը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում

«ԱՐԻ գրականության հիմնադրամը» ներկայացրեց «Վերջին գիշերը երկրագնդի վրա» կոմիքսը աշխարհի ամենամեծ հրատարակչական միջոցառմանը՝ 2025թ․ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին։

Կոմիքսը ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի կողմից ֆինանսավորվող «Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից» նախագծի արդյունքն է, որը նախաձեռնել է «ԱՐԻ գրականության հիմնադրամը»՝ Վրաստանի (Վրաստանի գրական նախաձեռնություն), Ուկրաինայի (Կոմորա հրատարակչություն) և Նիդեռլանդների (Պատկերելով ժամանակները) գործընկերների հետ համագործակցությամբ։

Նախագիծը միավորում է երեք երկրների պատկերապատողներին և գրողներին՝ կոմիքսների լեզվով հզոր պատմություններ պատմելու համար. պատմություններ, որոնք կտրում-անցնում են սահմանները և խոսում են մարդկային համատեղ փորձառության մասին՝ կնոջ տեսանկյունից և հուզականությամբ՝ պատերազմի, հակամարտության և գոյատևման մասին։

Բոլոր պատմվածքները գրվել են կին հեղինակների կողմից, ում ձայները խորություն և կարեկցանք են հաղորդում թեմային, որում հաճախ գերիշխում են ավանդական պատմությունները: Պատերազմի և դրա հետևանքների նրանց մեկնաբանությունները լույս են սփռում անձնական և կոլեկտիվ դիմադրողականության, կորստի և հույսի վրա։ Պատմություններ ոչ թե մարտադաշտից, այլ տներից, հիշողություններից և հակամարտությանը ազդված առօրյա կյանքից։

Շնորհանդեսը մոդերացնում էր «ԱՐԻ գրականության հիմնադրամ»-ի տնօրեն Արևիկ Աշխարոյանը: Խոսնակներն էին գրքի խմբագիր Միխեիլ Ցիխելաշվիլին, նկարազարդողներ Աստղիկ Հարությունյանը (Հայաստան), Լուկա Լաշխին (Վրաստան) և Սոֆիա Պոկորչակը (Ուկրաինա), որոնցից յուրաքանչյուրը պատմեց իր ստեղծագործական ճանապարհորդության և պատերազմի մասին կանանց պատմությունները վիզուալացնելու մարտահրավերների մասին:

Միջոցառումը ընդգծեց արվեստի և ստեղծագրության սահմաններ չճանաչող ու միավորող ուժը՝ ցույց տալով, թե ինչպես կարող են համատեղ ստեղծագործական փորձառությունները, և հատկապես կանանց ձայները, խթանել փոխըմբռնումը, դիմադրողականությունը և երկխոսությունը մարտահրավերների ժամանակ։

Նախագիծն արդեն իսկ գրավել է բազմաթիվ միջազգային հրատարակիչների ուշադրությունը Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում, որոնք հետաքրքրված էին գրքի թարգմանությամբ և հրատարակմամբ իրենց երկրներում։

Համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Արտահայտված կարծիքները հեղինանկներինն են։ Եվրոպական միությունը ոչ միայն կարող է չկիսել այդ կարծիքները այլ չի կրում պատասխանատվություն դրանց համար։