Լույս է տեսել Կառլո Գինզբուրգի «Պանիրն ու որդերը․ ԺԶ դարու ջաղացպանի մը տիեզերքը» գրքի հայերեն թարգմանությունը
Լույս է տեսել Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի երկրորդ փուլի առաջին գիրքը՝ Կառլո Գինզբուրգի «Պանիրն ու որդերը․ ԺԶ դարու ջաղացպանի մը տիեզերքը»:
Թարգմանիչ՝ Մինաս Լուռեան
Հրատարակիչ՝ Անտարես
Ստորև կարդացե՛ք թարգմանչի կենսագրությունը, ինչպես նաև կարճ տեղեկատվություն հեղինակի և գրքի մասին։
Կառլո Գինզբուրգ
Կառլո Գինզբուրգը իտալացի հայտնի պատմաբան է և միկրոպատմության ոլորտի ջատագով։ 1961թ.-ին ստացել է Պիզայի համալսարանի դոկտորի կոչում: Այնուհետև դասախոսել է Բոլոնիայի և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում (1988–2006): Նրա հետաքրքրությունների ոլորտները տատանվում են իտալական վերածննդից մինչև վաղ ժամանակակից եվրոպական պատմություն՝ արվեստի պատմության, գրականագիտության և պատմագիտության տեսության մեջ ունեցած ներդրումներով:
Նա առավել հայտնի է Il formaggio e i vermi (1976, հայերեն վերնագիր. Պանիրն ու որդերը․ 16-րդ դարի ջրաղացպանի տիեզերքը) ստեղծագործությամբ, որը ուսումնասիրում էր իտալացի հերետիկոս Մենոքիոյի համոզմունքները։
Գրքի մասին
«Պանիրն ու որդերը» 16-րդ դարի ժողովրդական մշակույթի վերլուծությունն է մի ջրաղացպանի աչքերով, որը դատավարության է ենթարկվել ինկվիզիցիայի ժամանակ: Կառլո Գինզբուրգը օգտագործում է Դոմենիկո Սկանդելլայի դատավարության արձանագրությունները, որը հայտնի է նաև Մենոքիո անունով, որպեսզի ցույց տա, թե ինչպես է անհատն արձագանքում իր ժամանակի շփոթեցնող քաղաքական և կրոնական ուղղություններին:
Սովորական ջրաղացպանի համար Մենոքիոն զարմանալիորեն գրագետ էր։ Իր դատավարության ցուցմունքում նա հղումներ է արել ավելի քան մեկ տասնյակ գրքերի, այդ թվում՝ Աստվածաշնչին, Բոկաչիոյի «Դեկամերոնին», «Մանդևիլի ճանապարհորդություններին» և մի «առեղծվածային» գրքի, որը կարող էր լինել Ղուրանը: Եվ իր ընթերցածը
նա վերափոխել իրեն ծանոթ տերմիններով, ինչպես օրինակ արարման իր տարբերակը. «Ամենուր քաոս էր, այսինքն՝ հողը, օդը, ջուրը և կրակը խառնվել էին իրար, և այդ ահռելի կույտից ձևավորվեց մի զանգված, ճիշտ այնպես, ինչպես պանիրն է կաթից պատրաստվում, և դրանում հայտնվում են որդեր, որոնք էլ հրեշտակներն են»:
Մինաս Լուռեան
Լուռեանը Վենետիկում «Հայ մշակույթի ուսումնասիրության և վաւերագրումի կենտրոնի» տնօրենն է։ Ծնվել է Լիբանանի Բեյրութ քաղաքում, որտեղ և սկսել է զբաղվել երաժշտությամբ, ապա, 1980-ից շարունակել է ուսումը Վենետիկում։ 1987-ից սկսել է աշխատել Veneto Musica-ում և վաղ և ժամանակակից դասական և ջազ երաժշտությամբ զբաղվող այլ երաժշտական միություններում, հաստատություններում և միջազգային փառատոններում, որտեղ հանդիսացել է հիմնադիր կամ տնորեն։ 1991-ին Լուռեանի կողմից հիմանդրված ստուդիան ստեղծել է Հայ եկեղեցու ծիսական տարվա ամբողջական ժամերգությունների եւ շարականների երգացանկի ձայնային առխիվ, որոնք պահպանվել էին 18 դարի սկզբից Սուրբ Ղազարի Մխիթարյան Միաբանության ավանդությամբ։ Լուռեանը 2016-2019 տարիներին հանդիսացել է նաեւ Իտալիոյ Հայոց Միութեան համայնքային ներկայացուցչական վարչութեան նախագահը։