«Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից» նախագծի առաջին կացության ծրագիրը Հայաստանում

Ապրիլի 1-5-ը տեղի ունեցավ ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակներում իրականացվող «Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից» նախագծի առաջին կացության ծրագիրը Հայաստանում։
Լոռու մարզի Դեբեդ գյուղի «Դեբեդ լայֆ» ստեղծագործական հյուրատանը հյուրընկալվեցին ծրագրի մասնակից երեք երկրների գրող և պատկերապատողները՝ քառօրյա այցի շրջանակներում միմյանց հետ ծանոթանալու, յուրաքանչյուրն իր նախագծի գաղափարով և ծրագրի մեկնարկից ի վեր իրականացրած աշխատանքով կիսվելու համար։
Կացության ծրագիրը համակարգում էին ԱՐԻ գրականության հիմնադրամի տնօրեն Արևիկ Աշխարոյանը և ծրագրերի ղեկավար Լիանա Շիրոյանը։ Մասնակիցների ստեղծագործական գործընթացը ուղղորդում և ղեկավարում էր ծրագրի խմբագիր՝ վրացի գրող, թարգմանիչ և կոմիքսների խմբագիր Միխեիլ Ցիխելաշվիլին։
 
🇦🇲🇬🇪🇺🇦Ծրագիրը իրականցվում է ԱՐԻ գրականության հիմնադրամի, Վրաստանում Վրացական գրական նախաձեռնություն կազմակերպության և Ուկրաինայում Կոմորա հրատարակչության հետ համագործակցությամբ։

Համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Արտահայտված կարծիքները հեղինանկներինն են։ Եվրոպական միությունը ոչ միայն կարող է չկիսել այդ կարծիքները այլ չի կրում պատասխանատվություն դրանց համար։