Էմմա Հաուս
Հոգաբարձուների խորհդի անդամ
Էմմա Հաուսը միջազգային հրատարակչական ոլորտի խորհրդատու է՝ մասնագիտացած միջոցառումների կազմակերպման և կառավարման, հետազոտությունների իրականացման և զեկույցների պատրաստման, միջազգային բիզնեսի զարգացման և մենթորության մեջ:
Էմման գրահրատարակչական ոլորտում է արդեն 26 տարի, որից 6 տարին՝ ամսագրերի հրատարակման և 20 տարին՝ գրքերի և պարբերականների հրատարակման ոլորտում: Մինչև 2019 թվականը, նախքան իր սեփական հրատարակչական խորհրդատվություն տրամադրող ընկերության հիմնումը, Էմման Լոնդոնի Գրքի միջազգային ցուցահանդեսի միջազգային զարգացման բաժնի ղեկավարն էր և Հրատարակիչների ասոցիացիայի գործադիր տնօրենի տեղակալը: Նա Բոդուր Ալ Քասիմիի կողմից հիմնադրված PublisHer ցանցի խորհրդի անդամ է, Հրատարակչական ուսումնական կենտրոնի հոգաբարձու, Օքսֆորդի Բրուքս համալսարանի Հրատարակչական ուսումնասիրությունների կենտրոնի խորհրդատվական խմբի խորհրդի անդամ և «Simbi» հրատարակչական տեխնոլոգիական ընկերության, ինչպես նաև Միացյալ Թագավորությունում հիմնված շահույթ չհետապնդող «Civic»՝ ապագա գրադարանների նախաձեռնության խորհրդատու:
Էմման նաև եղել է Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսի բիզնես ակումբի տասը գլոբալ դեսպաններից մեկը (2015), Լավագույն 100 գրքավաճառների/ The Bookseller Top 100 հրատարակչական ոլորտում ամենաազդեցիկ մարդկանցից մեկը (2015):
Մասնագիտացումը՝ հրատարակչական միջազգային ռազմավարության նախագծում, հրատարակչական բիզնեսի զարգացում, միջոցառումների կառավարում և կազմակերպում, միջազգային հարաբերություններ, հրատարակչական ոլորտին նվիրված սեմինարների խոսնակ և նախագահ, ծրագրերի կառավարում։