«ՏԱՐԲԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ նկարազարդ գրքեր» նախագծի տեսահաշվետվություն

Դեռ 2021-ին ԱՐԻ գրականության հիմնադրամի՝ ԱՐԻկարդանք ծրագրի շրջանակներում հրատարակվեց «Արևոտ խոհարարը» ներառական գիրքը: Ականատես լինելով դրա գրանցած հաջողություններին և գիտակցելով նմանատիպ գրքերի կարևորությունը՝ մենք որոշեցինց, որ այս նախագիծը պետք է շարունակական լինի։ Եվ ահա երկու տարի անց «ԱՐԻ գրականության հիմնադրամը» իրականացրեց «ՏԱՐԲԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ նկարազարդ գրքեր» նախագիծը ԱՄՆ դեսպանության դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է օգնել ծնողներին և ուսուցիչների քննարկել ներառականության թեման 5+ տարիքային խմբի երեխաների հետ, նկարազարդ գրքերի միջով։ Այսպիսով՝ ծրագրի շրջանակներում հրատարակվեց երկու նկարազարդ գիրք «Չեմպիոնը» և «Ես խոսում եմ պարելով»․ հեղինակ՝ Գայանե Աղաբալյան, նկարազարդող՝ Լուսինե Սահակյան։ Նախագծի թիմը այցելելու է բոլոր մարզեր՝ ներկայացնելու գրքերը դպրոցներում և խարխուսելու գրքերի միջոցով ներառականության մասին զրույցները։