«ԱՐԻ» գրականության հիմնադրամը «Գրիգոր Պըլտեանի բարեկամներու շրջանակի» նախաձեռնությամբ հրատարակել է Գ․ Պըլտեանի երեք աշխատություն՝ «Դէմ առ դեմ», «Մասունք բանի» և «Ասատուր կամ ջնջումի տարածքը»։ Վերջինս երկլեզու է և հասանելի է հայերեն-անգլերեն և հայերեն-ֆրանսերեն տարբերակներով։
«Դէմ առ դէմ»-ը պատմվածքի ձևով գրված աշխատություն է նկարչական մի գործի մասին։
«Մասունք բանի»-ն ներառում է երկու փորձագրություն՝ «Մէջբերում» և «Արձակուրդ»։
«Ասատուր կամ ջնջումի տարածքը» էսսէ է Փարիզաբնակ նկարիչ Ասատուրի մասին։