Հրատարակվել են Գրիգոր Պըլտեանի «Դեպի մեծ փոխաբերութին» և «Ձայնը գրեթէ։ Զրոյցներ Գրիգոր Պըլտեանի հետ» գրքերը

«ԱՐԻ գրականության հիմնադրամը» Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության աջակցությամբ հրատարակել է Գրիգոր Պըլտեանի «Դեպի մեծ փոխաբերութին» և «Ձայնը գրեթէ։ Զրոյցներ Գրիգոր Պըլտեանի հետ» գրքերը։

«Դեպի մեծ փոխաբերութին» վեպն առաջին անգամ լույս է տեսել Փարիզում՝ 1999 թվականին. մերձավորապես՝ խոհական ուղեգրություն, որը ներքուստ դիմադրում է ժանրային որևէ հնածանոթ կաղապարների։ Սա, անշուշտ, բնորոշ է Պըլտեանի գրականությանը, նրա խոհաշխարհին։

 

 «Ձայնը գրեթէ։ Զրոյցներ Գրիգոր Պըլտեանի հետ» սկսվում է Արամ Պաչյանի «Երկու խոսք» առաջնորդողով, իսկ գիրքը կազմված է երեք զրույցներից, որոնք վարել է Արամ Պաչյանը Գրիգոր Պըլտեանի հետ։  Գրքի առանցքը Գրիգոր Պըլտեան գրողի, մտածողի, մշակութաբանի գրականությունն է՝ իր բազմաբովանդակ ճյուղավորումներով։ Եվ, իհարկե, զրույցներում ինքը՝ գրականությունն է, լեզուն, պատմությունը, ժամանակը և այլն։

Գրքերի հրատարակման նախաձեռնողն ու խմբագիրն է Արամ Պաչյանը։