Անի Աթամյան
Խորհրդատվական հանձնախմբի անդամ
Որպես LEMA Collective Ltd.-ի հիմնադիր՝ Անի Աթամյանը գաղափարների զարգացման առաջնորդ է, ով աշխատում է բիզնեսի ռազմավարական զարգմացման, թվային վերափոխման, արդյունավետ կառույցների և գործընկերության ստեղծման վրա համաշխարհային բիզնեսների համար: Նա աշխատել է տեխնոլոգիաների, մանրածախ առևտրի, հրատարակչության, արվեստի և մշակույթի, առողջապահության, կրթության, ֆինանսների և սպառողական փաթեթավորված ապրանքների ոլորտում:
Անին ունի Հյուսիսային Ամերիկայի, Միացյալ Թագավորության, EMEA-ի (Եվրոպա, Միջին արևելք և Աֆրիկա) և APAC-ի (Խաղաղ օվկիանոսի արևմտյան շրջանի երկրներ) միջև բազմազգ թիմերի կառավարման ավելի քան 20 տարվա փորձ: Շուրջ 11 տարի աշխատել է Google-ում, որտեղ ղեկավարել էր Մեծ Բրիտանիայի, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հրատարակիչների միջև հարաբերությունների զարգացման համար պատասխանատու թիմը, ինչպես նաև ընկերության պրոդուկտների տարատեսակ ոլորտները: Նրա նախկին փորձը ներառում էր համաշխարհային մանրածախ և տեխնոլոգիական բիզնեսների վերափոխման և աճի աջակցություն B2B և B2C ոլորտներում՝ ինչպես Սիլիկոնյան հովտում, այնպես էլ Եվրոպայում և աշխատանք վաճառքի, լրատվամիջոցների ձեռքբերման և արտադրանքի մշակման վրա տարբեր ավանդական և թվային գովազդային գործակալությունների միջոցով:
Անին ունի Բիզնեսի կառավարման բակալավրի կոչում Հյուսիսարևելյան համալսարանից, ինչպես նաև ԶԼՄ-ների մագիստրոսի կոչում Բոստոնի համալսարանից: Նա գրագիտության և կրթության չեմպիոն է, և հանդիսանում է «ԱՐԻ» գրականության հիմնադրամի խորհրդատվական հանձնախմբի անդամ: