Անի Աթամյան
Խորհրդատվական հանձնախմբի անդամ
Որպես LEMA Collective Ltd.-ի հիմնադիր՝ Անի Աթամյանը գործունեությունն ուղղված է բիզնեսներին օգնելուն՝ բեկումնային նորարարությունը կայուն աճի վերածելու համար։
Անին ունի Հյուսիսային Ամերիկայի, Միացյալ Թագավորության, EMEA-ի (Եվրոպա, Միջին արևելք և Աֆրիկա) և APAC-ի (Խաղաղ օվկիանոսի արևմտյան շրջանի երկրներ) միջև բազմազգ թիմերի կառավարման ավելի քան 20 տարվա փորձ: Շուրջ 11 տարի աշխատել է Google-ում, որտեղ նա պատասխանատու էր հրատարակիչների և ընկերության արտադրանքի տարբեր ոլորտների միջև գործընկերության կառուցման համար: Որպես Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում հրատարակչական արտադրանքի գործընկերությունների ղեկավար՝ նա ղեկավարել է ավտոմատ կերպով պատմվող աուդիոգրքերի թողարկումը՝ օգտագործելով LLM-ներ (Large Language Model) և արհեստական բանականության այլ գործիքներ՝ «տեքստից խոսք» լուծումներ մշակելու համար:
Նրա նախկին փորձը ներառում էր համաշխարհային մանրածախ և տեխնոլոգիական բիզնեսների վերափոխման և աճի աջակցություն B2B և B2C ոլորտներում՝ ինչպես Սիլիկոնյան հովտում, այնպես էլ Եվրոպայում՝ պաշտոններ զբաղեցնելով Hearst Corporation-ում, Aegis Media-ում, և IPG-ում։
Անին ունի Բիզնեսի կառավարման բակալավրի կոչում Հյուսիսարևելյան համալսարանից, ինչպես նաև ԶԼՄ-ների մագիստրոսի կոչում Բոստոնի համալսարանից:
