Մշակութային դիվանագիտության ուժը՝ գրականություն առանց սահմանների

«Մշակութային դիվանագիտության ուժը․ գրականություն առանց սահմանների» ծրագիրը իրագործվել է ԱՐԻ գրականության հիմնադրամի կողմից 2022թ․ հունվար-հունիս ամիսների ընթացքում։ Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ»  (ATNP-3) ծրագրի կողմից և իրականացվել Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից։ Ի սկզբանե նախատեսված լինելով որպես առկա անցկացվող նախագիծ, որը պետք է իրականացվեր 2020 թվականին, հետագայում Քովիդի համավարակի պատճառով այն վերակազմավորվեց առցանց ծրագրի:

Ծրագիրը երկու բաղկացուցիչ մաս ուներ՝ «Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարը հայ և թուրք երիտասարդ գրողների համար և «Զապել» կին գրողների միջազգային ֆորումը, որում ներառված էին երկու թուրք կին գրողներ։

Գրենք Հայաստանում ստեղծագրության միջազգային ճամբար

ԱՐԻ գրականության հիմնադրամի կողմից կազմակերպած առաջին՝ ստեղծագրության միջազգային ճամբարը մեկնարկել է 2017թ․։ Ճամբարն իրականացվել է Այովայի համալսարանի Գրողների միջազգային ծրագրի «Ընթերցանության շրջագայության» շրջանակներում, որը ֆինանսավորվել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից և իրականացվել հայ և թուրք երիտասարդ գրողների համար: 2018թ․ նախագիծը պաշտոնապես ստացավ «Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբար անվանումը և դարձավ ընդլայնված նախագիծ՝ հայ, թուրք, ռուս, ուկրաինացի և վրացի երիտասարդ գրողների մասնակցությամբ և նույնպես իրականացվեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ 2022թ․-ի հայ-թուրքական ծրագրով իրականացավ առաջին առցանց ճամբարը «Մշակութային դիվանագիտության ուժը» նախագծի շրջանակներում։

2022թ․ անցկացված առցանց ճամբարը բաղկացած էր 12 դասերից, որոնց ընթացքում դասախոսներ Ասլը Պերկերը Թուրքիայից և Արմեն Օհանյանը Հայաստանից անցկացրին ստեղծագրության տեսական և գործնական պարապմունքներ։

Բացի այդ, երեք հրավիրված դասախոսներ անցկացրեցին տարբեր դասընթացներ․ TEDx Armenia-ի հիմնադիր, բիզնես հաղորդակցության և առաջնորդության խորհրդատու Քրիստինե Սարգսյանը՝ ոչ-​​գրականության գիրք գրելու իր փորձառության մասին, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ​​ղեկավար Կարեն Ավետիսյանը՝ կինոարվեստի և գրականության միջառարկայական հարաբերությունների, իսկ Այովայի համալսարանի՝ թարգմանչական ծրագրի տնօրեն Արոն Աջին անցկացրեց աշխատանոց։

Նախագծի ընթացքում մասնակիցները գրեցին էսսեներ, բանաստեղծություններ, նովելլաներ, իսկ վերջում՝ որպես եռամսյա դասընթացների և փորձառության արդյունք, յուրաքանչյուր մասնակից գրեց մի ստեղծագործություն։ Դրանք թարգմանվեցին հայերեն, թուրքերեն և անգլերեն ու հրատարակվեցին գրքույկով։

«Զապէլ» կին գրողների միջազգային ֆորումի շրջանակներում իրականացվեց հատուկ նախագիծ, որում ընդգրկվեցին երկու կին գրողներ՝ Ասլը Պերկերը և Դեֆնե Սումանը։

Զապէլ ֆորումը, որն իրականացվում է 2020թ․-ից ԱՐԻ գրականության հիմնադրամի և Նյումեգ հրատարակչության կողմից, ստեղծեց հարթակ ամբողջ աշխարհի կին գրողների համար, որտեղ նրանք կարողացան պատմել իրենց պատմությունները հաջողության և ճանաչման ճանապարհին հանդիպած մարտահրավերների մասին, անհաջողությունների և հիասթափությունների, ինչպես նաև գրելու մղմանը դիմադրելու անհնարինության և մեր օրերում հանդիպած դժվարությունների մասին։ www.zabel.am կայքը ներառում է ֆորումի ծրագիրը, որը բաղկացած է ելույթներից, վարպետության դասերից, հարցազրույցներից, պանելային քննարկումներից և այլ միջոցառումներից։


Վերջին համագործակցությունը Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ հնարավոր դարձրեց ներառել ծրագրում Ասլը Պերկերին և Դեֆնե Սումանին Թուրքիայից։ Դուք կարող եք գտնել այս հեղինակների ելույթները, հարցազրույցները և պանելային քննարկումները Գրենք Հայաստանում ծրագրի մասնակիցների և հայ կին գրողների մասնակցությամբ, ինչպես նաև հիանալի վարպետության դասընթացները, որոնցից երիտասարդ կին գրողները անգին խորհուրդներ քաղեցին։ Նաև նկարահանվեց տեսաֆիլմ «Մշակութային դիվանագիտության ուժը․ գրականություն առանց սահմանների» ծրագրի մասին, որը լուսաբանեց ծրագրի ամենավառ և տպավորիչ պահերը։ Ֆիլմը կարոս եք դիտել այստեղ։

Նախագծի մասին նկարհանվել է ֆիլմ որը կարող եք դիտել ստորև։

«Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարի մասին

«Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարը երիտասարդ գրողներին հնարավորություն է տալիս մասնակցել ստեղծագրության հագեցած դասընթացի, որի ընթացքում նրանք կսովորեն միմյանցից և միմյանց մասին։ 

Ճամբարի ծրագիրը մշակվել է Այովայի համալսարանի ստեղծագրության միջազգային ծրագրի հետ համատեղ և հիմնված է նրանց՝ «Տողերի միջև» ծրագրի մոդելի վրա:

Ստեղծագրության միջազգային ճամբարը ներառում է գրականության և այլ ստեղծարար առարկաների դասախոսություններ, գրավոր խոսքի, լուսանկարչության, տեսանկարահանման, թատերագրության և բեմականացման դասեր, համախմբման և հաղորդակցության վարժանքներ, ընթերցումներ, խմբային քննարկումներ, մասնակից երկրների ներկայացման օրեր և մշակութային տուրեր։

Ճամբարի արդեն իրականացված և առաջիկա ծրագրերի մասին ավելին տեղեկանալու համար այցելե՛ք www.writeinarmenia.org. կայքը։  

«Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարի շրջանավարտներն արդեն գրանցել են իրենց հաջողության պատմությունները՝ դեբյուտային վեպեր, նոր համագործակցություններ և գրական մրցանակներ։ Նրանք ոչ միայն լավ ընկերներ են, այլև սերտ համագործակցում են ստեղծագրելիս։ ԱՐԻ գրականության հիմնադրամը պարբերաբար կազմակերպում է «Գրենք Հայաստանում» ծրագրի մասնակիցների վերամիավորում՝ նրանց հետ կապը պահելու և հաջողություններից տեղեկանալու համար։